Ֆիլմերը վնաս են հասցնում ստեղծագործության բնօրինակին․ Կոելիոն հրաժարվում է էկրանավորման իրավունք տրամադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Ֆիլմերը վնաս են հասցնում ստեղծագործության բնօրինակին․ Կոելիոն հրաժարվում է էկրանավորման իրավունք տրամադրել

12:36 07.10.2021

Պաուլո Կոելիոյի ստեղծագործություններն արդեն մեկ անգամ չէ, որ նկարահանվել են, և այժմ գրողը որոշել է փոխել վերաբերմունքն իր գրքերի կինոպատումների նկատմամբ:

Այժմ բրազիլացի նշանավոր գրողը որոշել է չվաճառել իր գրքերի էկրանավորման իրավունքները, քանի որ կարծում է, որ ֆիլմային տարբերակները միայն վնաս են հասցնում բնօրինակ ստեղծագործություններին: Նա նշել է, որ կինոարդյունաբերության դեմ ոչինչ չունի, բայց չի ընդունում իր ստեղծագործությունների կինովերարտադրությունները:

«Ես որոշում կայացրեցի չվաճառել իմ վեպերի ֆիլմերի էկրանավորման իրավունքները: Ուզում եմ, որ ընթերցողն ինքնուրույն գծի իր գլխում ցանկալի պատկերը: Թող նա հոգեպես հանդես գա և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես սցենարիստ»,-ասել է հեղինակն իր գրքերի նոր պատկերազարդ շարքի թողարկմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Պաուլո Կոելիոն հայտնի վիպասան և բանաստեղծ է, աշխարհահռչակ այնպիսի ստեղծագործությունների հեղինակ է, ինչպիսիք են «Ալքիմիկոսը», «Վերոնիկան որոշում է մահանալ», «Տասնմեկ րոպե» և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

16:34 28.04.2025

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

16:25 28.04.2025

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...

«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգա

16:16 28.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգա

Կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...

Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

16:09 28.04.2025

Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

16:00 28.04.2025

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

Վատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...

«Ռոման»  հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

15:57 28.04.2025

«Ռոման» հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ ...

BACK_TO_TOP