Արամ Աթեշյանը վերադառնում է իր պաշտոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+11.09 oC

Արամ Աթեշյանը վերադառնում է իր պաշտոնին

20:08 07.02.2018

«Ես վաղվանից պետք է վերադառնամ իմ պաշտոնին»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Սրբազանը, անդրադառնալով այսօր հայ համայնքի ներկայացուցիչների և Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հանդիպմանը, հայտնեց, որ թուրք նախարարը  «փոխանցել է պետության խոսքը»: Արամ Աթեշյանը նաև տեղեկացրեց, որ Թուրքիայի իշխանություններն այն կարծիքին են, որ քանի դեռ ողջ է Մութաֆյան պատրիարքը, «նոր պատրիարք ընտրելու կարիք չկա»:

Մեզ հետ զրույցում Աթեշյանը հայտնեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ինքը մնալու է պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնում ու շարունակելու է իր պարտականությունների կատարումը:

Աթեշյանի կարծիքով՝ հայ համայնքը ևս «հնազանդ պետք է լինի պետության որոշմանը»: Այս առնչությամբ նա հասկացրեց, որ սպասելի չէ, որ հայ համայնքի ներսում սույն խնդրի վերաբերյալ բողոքի ձայներ կլինեն:

Աթեշյանը նաև հիշեցրեց, որ իր պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը վավերացվել է Թուրքիայի նախարարական խորհրդի կողմից, բացի այդ, ինքը Մութաֆյան պատրիարքի կողմից ունի գրավոր լիազորագիր՝ իր պաշտոնական լիազորությունների կատարման համար:

Հիշեցնենք, որ Պոլսի պատրիարքական աթոռի շուրջ իրավիճակը սրվել էր 1 տարի առաջ, երբ կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական տվեց իր պաշտոնից՝  ծանր մեղադրանքներով նամակ հրապարակելով:

Այդ զարգացումներից հետո Էջմիածնում տեղի էր ունեցող դռփակ ժողով, որին մասնակցել էին Պոլսի պատրիարքության խնդրի հետ առնչություն ունեցող բոլոր գլխավոր եպիսկոպոսները: 2017թ. մարտի 15-ին Պոլսի պատրիարքության միաբանների ընդհանուր ժողովը Գերմանիայի թեմի առաջնորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին ընտրել էր տեղապահ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

00:11 08.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 4.5 միավոր, կանանց գրոսմայստեր […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

00:00 08.04.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Լարսը բաց է

23:56 07.04.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփ. ԱՄՆ-ն ու Իրանը ուղիղ բանակցություններ են վարում

23:51 07.04.2025

Թրամփ. ԱՄՆ-ն ու Իրանը ուղիղ բանակցություններ են վարում

Վաշինգտոնն ու Թեհրանը ուղիղ խորհրդակցություններ են անցկացնում. ԱՄՆ-ը կնախընտրի Իրանի միջուկային զարգացման հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը պատասխանելով լրագրողների հարցերին:։ «Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ: Դրանք սկսվել են: Դրանք կշարունակվեն շաբաթ օրը: Մենք շատ կարևոր հանդիպում կունենանք: Տեսնենք, […] ...

BACK_TO_TOP