18:10 05.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով․
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով, իմ գնահատանքն ու հարգանքն եմ արտահայտում ձեր մասնագիտությանը և առաքելությանը:
Բազմաթիվ ուսուցիչներ Հայաստանում, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, նվիրված են եղել և շարունակում են նվիրված լինել մասնագիտությանը, ասել է, թե աշակերտին, ապագային ու երկրին: Եվ այդ նվիրվածության արդյունքը մենք այսօր տեսնում ենք բազմաթիվ քաղաքացիների հաջողությունների ու նվաճումների տեսքով:
Ուսուցչի մեծագույն առաքելությունը ոչ միայն կոնկրետ գիտելիք փոխանցելն է, այլև սովորել սովորեցնելը, իմանալու, կարողանալու, սովորելու կարևորությունը աշակերտին ի ցույց դնելը, սովորելը մարդու համար կենսական անհրաժեշտություն դարձնելը և հենց սա ենք նկատի ունեցել Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ սովորելը ազգային կենսակերպ դարձնելու խնդիրը:
Այդ խնդրի արդյունավետ լուծման համար է, որ ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչները, գործարկել ենք մանկավարժական կադրերի կամավոր ատեստավորման համակարգը: Արդյունքում իրենց որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձն առաջին փուլում կբարձրանա 30-ից 50 տոկոսով: Շարունակական այս գործընթացի արդյունքներով մենք կերաշխավորենք, որ մեր դպրոցներում դասավանդեն բարձրորակ մանկավարժներ՝ միևնույն ժամանակ լուծելով ուսուցչի նյութական ապահովվածության հարցը:
Այդ խնդրի լուծման համար է, որ նպատակադրվել ենք առաջիկա հինգ տարվա ընթացում 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել, մեր բոլոր դպրոցները ապահովել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներով:
Մենք խորապես համոզված ենք, որ կրթությունն է այն գործիքը, որի միջոցով մեր երկիրը պիտի հաղթահարի իր առջև ծառացած բոլոր դժվարությունները և թույլ տվեք պնդել, որ մեր այսօրվա բոլոր դժվարությունները որևէ կապ ունեն կրթության ոլորտում մեր երբևէ ունեցած խնդիրների հետ:
Սիրելի ուսուցիչներ
Այսօր դուք կանգնած եք մեր ապագայի առաջնագծում և կառավարությունն ամեն ինչ կանի ձեր թիկունքն ամուր պահելու համար, որպեսզի մեր երեխաների առաջ կարողանաք ընդարձակ բացել իմացության ու կարողության, ասել է թե երջանիկ ապագայի դռները:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առիթով»:
11:44 29.04.2025
Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱպրիլի 29-ին՝ ժամը 13։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Նռնաձորի վարչական տարածքում, ճանապարհների կառուցման աշխատանքներով պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-հայտնում են ՀՀ ՏԿԵ-ից։ ...
11:33 29.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին այցելել է ԾիծեռնակաբերդՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
11:28 29.04.2025
Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանըԱրդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը: Որպես նախաձեռնության մաս՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հանրային նշանակության վայրերում, ինչպես նաև ՀՀ մարզերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ՝ խրախուսելու երկխոսությունը և հարգանքի մթնոլորտը: «Միավորվե՛նք դիմակայելու խտրականությանը և ատելության խոսքին՝ կառուցելով հասարակություն, որտեղ բոլորը հավասար են»,-հայտնում են […] ...
11:23 29.04.2025
Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:16 29.04.2025
Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցըԵրևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...
11:10 29.04.2025
Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել ՈւկրաինաԼատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ […] ...