Tesla-ին պարտավորեցրել են 137 միլիոն դոլար վճարել սևամորթ աշխատակցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Tesla-ին պարտավորեցրել են 137 միլիոն դոլար վճարել սևամորթ աշխատակցին

10:53 06.10.2021

ԱՄՆ Երդվյալ ատենակալների դատարանը Tesla-ին պարտավորեցրել է նախկին սևամորթ աշխատակցին վճարել մոտ 137 միլիոն դոլար՝ աշխատավայրում ռասայական դրդապատճառներով հետապնդումների պատճառով: Այս մասին գրում է Wall Street Journal- ը:

Սևամորթ աշխատակից Օուեն Դիասը 2015 -2016 թվականներին Tesla-ի Կալիֆոռնիայի գործարանում աշխատել է որպես վերելակների օպերատոր: Դիասի փաստաբան Բերնանդ Ալեքսանդրի խոսքերով՝ իր պաշտպանյալը լոգարանում բազմիցս ռասիստական ​​պատկերներ ու մակագրություններ է տեսել, իսկ աշխատակիցները կոչել են նրան ռասիստական մականուններով։

Դատարանի որոշմամբ՝ Tesla- ն ստեղծել է թշնամական աշխատանքային միջավայր Դիասի համար և չի կարողացել ողջամիտ քայլեր ձեռնարկել ռասայական դրդապատճառներով ոտնձգությունները կանխելու համար: Հրատարակության տվյալներով ՝ դատարանը պարտավորեցրել է ընկերությանը վճարել Դիասին 6,9 մլն դոլարի փոխհատուցում և ևս 130 մլն դոլար տուգանք: «Սա (դատավարությունը – խմբ.) լույս է սփռում այն ​​ամենի վրա, ինչ տեղի է ունենում Tesla-ի գործարանում: Իլո՛ն Մասկ, քեզ զգուշացրել էին՝ կարգի՛ բեր գործարանդ», – մեջբերում է թերթը Դիասի խոսքերը: Tesla-ն հերքել է մեղադրանքները, թե տեղյակ է եղել ենթադրյալ խտրական պահվածքի մասին և որ միջոցներ չի ձեռնարկել սևամորթ աշխատակիցներին պաշտպանելու համար, գրում է թերթը:

Tesla- ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը դեռ չի մեկնաբանել դատավճիռը: Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք ընկերությունը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

11:18 27.11.2024

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

11:12 27.11.2024

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։ Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է […] ...

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

11:05 27.11.2024

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության […] ...

Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

10:57 27.11.2024

Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Երեքշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը բացարձակ մեծամասնությամբ հաստատել է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Մինչ հաստատումը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին, որի ընթացքում նա բացատրել է հյուսիսային ճակատում հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից զինադադարի ցանկացած խախտման դեպքում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:50 27.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 29, թմրանյութի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 10, ֆիզիկական ներգործության` 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, հոգեկան ներգործության ու փաստաթուղթ […] ...

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով

10:42 27.11.2024

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով

Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ Նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է. Լոռիում` 10-28սմ, Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` […] ...

BACK_TO_TOP