20:00 05.10.2021
Էլցանցի բաժանորդները կկարողանան հոսանքի իրենց սպառման ծավալներին ու ցուցմունքներին հետևել օնլայն: Այս հնարավորությունը ստեղծում են էներգիայի հաշվառման նոր ժամանակակից տեխնոլոգիաները: Էլցանցը նոր հաշվիչներ է տեղադրում, որոնք հնարավորինս նվազեցնում են մարդկային գործոնը: Հաշվիչները կմիացվեն ՀԷՑ-ի ընդհանուր ցանցին, և յուրաքանչյուր բաժանորդի սպառած էներգիայի չափը կգրանցվի օնլայն: Գործընթացը ներառելու է Գյումրիի և Արթիկի բազմաբնակարան շենքերը: Նոր հաշվիչների տեղադրումը սկսվել է Մուշ 2-2 թաղամասից:
Մուշ 2-2 թաղամասի շենքերի նախորդ հաշվիչները ևս նոր էին՝ թվային, հոսանքի ծախսի գիշերային ու ցերեկային ժամերի տարանջատումով: Բայց ՀԷՑ-ի նոր ներդրումային ծրագրով դրանք էլի փոխարինվում են: Նույն ճշգրտության հաշվիչներ են տեղադրվում, բայց նորերը մեկ կարևոր գործառույթ ունեն՝ ինտերնետային կապով միացվելու են ՀԷՑ-ի տվյալների բազային և արձանագրում են յուրաքանչյուր բաժանորդի ծախսը՝ օրով ու ժամով:
«Մարդկային գործոնն, ընդհանրապես, դուրս է գալիս այս դեպքում: Բարձր ճշգրտություն ունեցող հաշվիչներ են և սպասարկումը բավական հեշտ կլինի: Կային բողոքներ՝ կապված աշխատակիցների հետ: Հիմա իրենց շփումը շատ անգամ կնվազեցվի: Եթե մենք ամիսը մեկ անգամ կատարում էինք գույքագրում, ապա հիմա այդ գույքագրման աշխատանքներն ամեն օր կարող են ֆիքսվել: Անհրաժեշտություն չկա, որ մեր աշխատակիցը գնա հաշվիչ առ հաշվիչ ֆիքսի աշխատանքը: Այդ ամենը կկատարվի ՀԷՑ-ում ավտոմատ կառավարման համակարգով»,- SHANTNEWS-ին ասել է ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի իրացման գծով փոխտնօրեն Սեյրան Յայլոյանը:
Հաշվիչները ստուգելու, ցուցմունքներն ամեն ամսվա վերջում գույքագրելու տեսուչների գործառույթն, ըստ էության, դուրս է գալիս: Բոլոր ցուցմունքները ընկերության և բաժանորդների համար հասանելի կդառնան ինտերնետային կապով: Մարդկային գործոնը նվազեցվում է, փոխարինելու են գալիս բարձր ճշգրտության հաշվիչները:
ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի իրացման գծով փոխտնօրենը նշում է՝ սա չի նշանակում, թե տեսուչներն աշխատանքից ազատվելու են: Ինտերնետային կապի խափանման դեպքում նոր հաշվիչների տեխնիկական սպասարկումը կրկին տեսուչներն են կատարելու: Նոր հաշվիչների տեղադրումով կվերանան նաև բաժանորդ-տեսուչ պայմանավորվածությունները հոսանքի վարձավճարի մուծման ժամկետների վերաբերյալ: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարած բաժանորդների բնակարանները կհոսանքազրկվեն ավտոմատ կերպով:
«ՀԷՑ-ից ծրագրավորված միանգամից կանջատվի, բայց յուրաքանչյուր անջատումից առաջ անպայման ծանուցագիր կուղարկվի բաժանորդին: Այստեղ մեր գործոնը չկա բացարձակ: Մենք ընդամենը կարող ենք միջամտություն կատարել: Հատկապես մեր մարզում նպաստառուները շատ են: Հայաստանում հոսանքանջատման ժամկետ է սահմանված ամեն ամսվա 20-21-ը: Մենք գիտենք մեր բաժանորդներին և այդ ժամկետը երկարացնում ենք այնքան, մինչև մարդիկ ստանան գումարները և վճարեն: Բնականաբար, մենք այդ ցուցակները կներկայացնեն, որպեսզի ծրագիրը կազմելիս հաշվի առնվի այս ամենը, որ կարողանանք օգնել բաժանորդներին: Իսկ ինչ վերաբերում է դեբիտորական պարտքեր ունեցողներին, ապա սա արդեն մեզանից կախված չէ: Այստեղ կան մի շարք գործոններ, և եթե այդ գործոններից ոչ մեկին չի համապատասխանում, ավտոմատ անջատվում է»,- ասել է Սեյրան Յայլոյանը:
Նախատեսված է, որ առայժմ նոր հաշվիչներ ունենալու են Գյումրիի և Արթիկի բազմաբնակարան շենքերի բաժանորդները, որոնց թիվը 16 հազար է: Աշխատանքները փուլային են, և նոր հաշվիչները ընդհանուր թվային ցանցին կմիանան, երբ ենթակայանները նույնպես կունենան ավտոմատ կառավարման համակարգեր:
Շիրակի մարզում ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերին սպասում են շատ թաղամասեր, որտեղ հենասյուները փտած են, հաղորդալարերը խճճված ու մաշված: Այս խնդիրները գույքագրված են ու ներկայացված են ներդրումների սպասող աշխատանքների ցանկում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին14:27 26.11.2024
ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ ԲորելԵվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...
14:16 26.11.2024
Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...
14:04 26.11.2024
Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիրԵրևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...
13:53 26.11.2024
Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՀյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...
13:48 26.11.2024
Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ինՎրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...
13:37 26.11.2024
Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանըԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ […] ...