Ալեքպոլի Մալխասովների հայտնի առանձնատունը վերածվել է Հայկական ազգային խորհրդանիշների թանգարանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ալեքպոլի Մալխասովների հայտնի առանձնատունը վերածվել է Հայկական ազգային խորհրդանիշների թանգարանի

18:10 04.10.2021

Կումայրի արգելոցի միջուկում կառուցված տների մեծ մասի պատմագրությունը ալեքպոլյան ժամանակաշրջանի է: Քաղաքի կենտրոնական հրապարակին հարող տարածքում, որը նախկինում կոչվել է ուռումների (հունական) թաղամաս, հիմնականում ապրել են մեծահարուստ ընտանիքները: Թաղամասի առանձնատներից մեկի արտաքին պատին կառուցման թվագրությունն է՝ 1887 թվական: Այն ժամանակին Ալեքպոլի դպրանոցներից մեկն է եղել, որն հետո դարձել է մեծահարուստների առանձնատուն։

«Շքեղ առանձնատունը պատկանել է Մալխասովներին կամ Մալխասյաններին, որոնք բավականին հարուստ ընտանիք են եղել ու զբաղվել են տպագրական աշխատանքով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ալեքպոլի պատմությունն ուսումնասիրող Դերենիկ Մալխասյանը:

 

Ալեքպոլյան ճարտարապետությամբ շենքի նոր սեփականատերը պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն է։ Նրա նախաձեռնությամբ կիսաքանդ շինությունը վերածվել է մշակութային կենտրոնի: Նկուղային հատվածում «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարան է հիմնել՝ ցուցադրելով իր հավաքածուում ունեցած նմուշները, իսկ դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական և ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող դրոշների հորինվածքներ ու զինանշաններ:

«Զինանշանային համակարգը գալիս է ապացուցելու այդ պատկերագրությունը: Զինանշանների եվրոպական վահանաձև հին մատյաններում կտեսնեք Սիս, Կոռիկոս հայ կաթողիկոսական զինանշաններ, արքայական զինանշաններ, որոնք ուղղակի կապ են ունեցել եվրոպական զինանշանների մշակույթի արժեհամակարգի հետ, և դրանց խաչաձև լուծումները հենց դրա վառ վկայություններից մեկն է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

5 փոքր սրահներում ավելի քան երեք տասնյակ նմուշներ են ցուցադրված, որոնք տարիների ընթացքում Հայկ Դեմոյանը ձեռք է բերել արտերկրում  հայտարարված տարբեր աճուրդներում։ Թանգարանում ցուցադրված ամենահին նմուշը, որն անձնական արխիվից չէ, բերվել է ԱՄՆ-ից:

«Միակ նմուշը, որ բերվել է Լոս Անջելեսի Արարատ-Էսքիջյան թանգարանից, այս բացառիկ սփռոցն է մետաքսե՝ 230 տարվա՝ 18-րդ դարի վերջ 19-րդ դարի սկիզբ։ Տեսնում եք հայկական զինանշանը և առասպելական կերպարները՝ Հայկ Նահապետը: Սա բացառիկ պահպանված նմուշ է, որը ժամանակավորապես է Գյումրիի մեր թանգարանում»,- նշել է Հայկ Դեմոյանը:

Ցուցասրահներից մեկում ներկայացված է նաև Հայաստանի և հարևան երկրների Լինչի քարտեզը։ Իռլանդացի հայագետ,  աշխարհագրագետ Լինչը  երկար տարիներ ուսումնասիրել է տարածաշրջանն ու վերջնական տեսքով 1901 թվականին հրապարակել է քարտեզը:

«Այս հատվածում դուք երբեք չեք գտնի Ադրբեջանը, սա ոչ թե կեղծիք է, այլ ճշմարտության բացահայտումն է: Եվ Լինչը կատարել է մեծ առաքելություն, և այս  հատվածներում Շիրակ աշխարհը և Արևմտյան Հայաստանը ամբողջությամբ կան՝ իրենց հուշարձաններով»,- ներկայացրել է հուշարձանագետ Ավետիք Մելիք-Սարգսյանը:

Թանգարանի վերնահարկում արդեն «Ակումբ 1887»-ն է։ Այստեղ ցուցադրված կահ-կարասին ու նմուշներն ավելի շատ անգլիական ոճն են ընդգծում: Ակումբը ծառայելու է որպես երկխոսությունների, քննարկումների, մշակութային  միջոցառումների անցկացման կոլորիտային  վայր:

Ցուցադրությունը շարունակում է  համալրվել նոր նյութերով։ Հայկական ազգային խորհրդանիշների թանգարանը բացման օրը  համալրվեց նոր նմուշով ՝ 19-րդ դարում Ալեքպոլում հայտնի դերձակ՝ Ֆանտազի Արտաշի արդուկով։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP