08:58 05.10.2021
Չեխիայի վարչապետ և դոլարային միլիոնատեր Անդրեյ Բաբիշը խոստովանել է, որ 2009 թվականին 16 անշարժ գույք է գնել օֆշորի միջոցով: Այս մասին նա պատմել է չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա արվել էր անշարժ գույքի ֆիրմայի առաջարկությամբ, վերջինս խորհուրդ էր տվել այն գնել փաստաբանի միջոցով: Սրա մեջ ոչ մի անօրինական բան չկա: Ավելին, 2009 -ին ես դեռ քաղաքականությամբ չէի զբաղվում»,- բացատրել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ ձեռք բերած անշարժ գույքը գտնվում է Ֆրանսիայում:
Ներկայում Բաբիշը Չեխիայից դուրս ոչ մի օֆշորային ընկերություն կամ անշարժ գույք չունի:
Ավելի վաղ Բաբիշն արձագանքել էր Լրագրողների միջազգային կոնսորցիումի՝ «Պանդորայի դոսյե» լայնածավալ հետաքննության արդյունքներով հնչեցված մեղադրանքներին՝ Ֆրանսիայում օֆշորների միջոցով 22 մլն դոլար արժողությամբ ամրոց գնելու վերաբերյալ։ Նա նշել է, որ «երբեք անօրինական կամ վատ բան չի արել»: Նա հրապարակումն անվանել է Չեխիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու և իրեն վարկաբեկելու փորձ:
Կիրակի Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել էր «Պանդորայի դոսյե»-ն, որը բացահայտում էր ավելի քան 100 միլիարդատերերի, 35 համաշխարհային առաջնորդների և 400 պետական պաշտոնյաների օֆշորային գործարքները: Սա պատմության մեջ օֆշորային տվյալների ամենամեծ արտահոսքն է: 117 երկրների ավելի քան 600 լրագրողներ վերլուծել են ավելի քան 11.9 միլիոն ֆայլ:
10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 29, թմրանյութի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 10, ֆիզիկական ներգործության` 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, հոգեկան ներգործության ու փաստաթուղթ […] ...
10:42 27.11.2024
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանովԻնչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ Նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է. Լոռիում` 10-28սմ, Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` […] ...
10:34 27.11.2024
Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մրգաշատ բնակավայրում ձերբակալել և Արմավիրի բաժին են տեղափոխել 50-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են չորացված, մանրացված կանեփանման զանգվածով փաթեթներ և նույն զանգվածով կաթուցիչ։ Մրգաշատցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից: Նախաձեռնվել է քրեական […] ...
10:28 27.11.2024
Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ էՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
10:20 27.11.2024
Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստՆոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...
10:00 27.11.2024
ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածումՎաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...