Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+11.09 oC

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին. Փաշինյան

22:08 03.10.2021

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել:

Հիմա էլ հայտարարում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ եւ պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայատանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,- այս մասին Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները

20:21 23.04.2025

Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։ Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող […] ...

SHANTNEWS

20:00 23.04.2025

SHANTNEWS

Հույս ունեմ՝ դեռ նվաճումների կհասնեմ․ Նովակ Ջոկովիչ

19:54 23.04.2025

Հույս ունեմ՝ դեռ նվաճումների կհասնեմ․ Նովակ Ջոկովիչ

Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ իր գլխավոր մրցակիցների՝ Ռոջեր Ֆեդերերի ու Ռաֆայել Նադալի կարիերան ավարտելուց հետո մոտիվացիան փոքր-ինչ նվազել է։ «Հնարավոր է, որ իմ մոտիվացիան նվազել է նրանց կարիերան ավարտելուց հետո, բայց առանց մոտիվացիայի ես այստեղ պարզապես չէի լինի։ Ես չէի խաղա։ Ես դեռ ուզում եմ խաղալ։ Մրցակցելու ցանկությունն ինձ հետ է։ Հույս ունեմ՝ դեռ […] ...

Աջակցություն՝ անհուսալի վարկեր ունեցողներին. Կառավարության նիստի որոշումները

19:48 23.04.2025

Աջակցություն՝ անհուսալի վարկեր ունեցողներին. Կառավարության նիստի որոշումները

Անհուսալի վարկ ունեցող ևս 2968 անձ փետրվար-մարտ ամիսների համար կստանա վճար: Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը. որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կապահովվի ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը. կներդրվեն կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ

19:42 23.04.2025

Կապահովվի ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը. կներդրվեն կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ

Կառավարությունը լրացում է կատարել «Պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու և պետական գույքի գրավադրման պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ: Առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ուղղակի […] ...

Վայոց ձորի մարզի Քարագլխի մարզամշակութային կենտրոնը կապահովվի գույքով

19:36 23.04.2025

Վայոց ձորի մարզի Քարագլխի մարզամշակութային կենտրոնը կապահովվի գույքով

Գործադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 999,738 հազար դրամ գումարի չափով, որից՝ 991,949 հազար դրամը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի ապահովման նպատակով, իսկ 7,789 հազար դրամը՝ Վայոց ձորի մարզի Քարագլխի մարզամշակութային կենտրոնի գույքով ապահովման նպատակով: Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի […] ...

BACK_TO_TOP