Չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել հոկտեմբերի 1-14-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել հոկտեմբերի 1-14-ը

17:28 30.09.2021

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների առնչությամբ հայտնում է.

«Չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում։

Պատվաստման հավաստագրի կամ 14 օրվա ընթացքում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի առկայության, ինչպես նաև համապատասխան գրանցամատյանների վարման պահանջների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները տեսչական մարմինների կողմից կկիրառվեն հոկտեմբերի 14-ից:

ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջից ազատված են հղիները:

Պատվաստման ժամանակավոր հակացուցում ունեցող աշխատողները պարտավոր են ՊՇՌ թեստ ներկայացնել։ Պատվաստման բացարձակ հակացուցում ունեցողներն ազատվում են ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պարտավորությունից, եթե ներկայացնում են համապատասխան բժշկական փաստաթուղթ։

Հանրության որոշ հատվածի մոտ կասկածներ կան, որ առողջապահության նախարարի հրամանը չի կարող պարտադրել նման սահմանափակումներ, սակայն գիտակցաբար կամ անգիտակցաբար անտեսվում է այն փաստը, որ այդ հրամանը բխում է բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ ակտերից՝ Սահմանադրություն, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներից։ Դրանց հիման վրա են Հրամանով նախատեսվել նման կանոններ, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը և կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը:

Նախկինում սահմանված հակահամաճարակային կանոնները շարունակում են ուժի մեջ մնալ, դրանց նկատմամբ խստացված վերահսկողությունը շարունակվում է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամորիմի մուտքը հաղթական չեղավ

21:16 25.11.2024

Ամորիմի մուտքը հաղթական չեղավ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Իպսվիչ Թաունին»` 1-1։ Մանչեսթերյան ակումբից աչքի ընկավ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը, որը հաշիվը բացել էր արդեն երկրորդ րոպեին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 16 միավոր և 12-րդ տեղում է, «Իպսվիչ Թաունը» հավաքել է 9 միավոր ու 18-րդն […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին

21:08 25.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․Հովսեփյան փ. 6/6, 8/1, 8/3, 8/8, 8/10, 10/10 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 143, 153, 202, 202/5, 203, 272/10 առանձնատներ, Ամառանոցային փ. 203 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղ․ 203, 222 առանձնատներ, […] ...

Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

21:00 25.11.2024

Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Emirates Air Arabia ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվա-Շարժա երթուղով, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Airbus A320 ինքնաթիռի կապիտանը արտակարգ վայրէջք է խնդրել ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացման պատճառով: Վայրէջքը բարեհաջող ավարտվել է տեղական ժամանակով 18:54-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուղևորը հոսպիտալացվել է […] ...

Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը

20:55 25.11.2024

Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։ Այս գոլերից հետո նա գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի ռեկորդը։ Opta-ն գրում է, որ անգլիացի Քեյնը Բունդեսլիգայում պատմության մեջ ամենաարագն է հատել 50 գոլի սահմանը։ 31-ամյա ֆուտբոլիստն այդ արդյունքին հասել է 43 խաղում։ Նախորդ ռեկորդակիր նորվեգացի […] ...

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

20:45 25.11.2024

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել  է Միրզոյանը։ ...

Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա

20:36 25.11.2024

Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որն առնչվում է կաշառք ստանալուն և տալուն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին «Արմենպրես»-ին  հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ բացի այդ,  կոմիտեում քննվող նույն քրեական վարույթով մի քանի կասկածյալներ կան, որոնց մի մասը կալանավորված է։ Ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետի […] ...

BACK_TO_TOP