16:00 07.02.2018
2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը, ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 28 046.7 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36.9%-ով։
Երբ նայում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալներին, ակնհայտ է դառնում, որ աճը տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 45.2%-ով և կազմել 23 597.5 հազար տոննա։
Բեռնափոխադրումներն աճել են, բայց փոխարենը նվազել են ուղևորափոխադրումները: ԱՎԾ-ի տվյալներով` 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին այդ ցուցանիշը նվազել է 2.8%-ով: Այսինքն՝ հաշվետու տարում տրանսպորտից ընդհանուր առմամբ օգտվել է 200 498.2 հազար մարդ, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 206 277.6 հազար:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումներն աճել են, բայց փոխարենը 3.8%-ով նվազել են 2017 թվականի ընթացքում ավտոմոբիլային ուղևորափոխադրումների ծավալները: Նկատենք, որ որպես ավտոմոբիլային տրանսպորտ են ծառայում նաև տաքսիները, որոնցից օգտվողների թիվը ևս նվազել է 11.3%-ով, այսինքն` անցած տարվա ընթացքում տաքսիներից օգտվել է 7 մլն 692 հազար մարդ:
Սրան զուգահեռ, աճել են միայն երկաթուղիներով, ինքնաթիռներով և էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալները: Օրինակ՝ վերջինիս ծավալներն աճել են 3.1 %-ով: Մեր պարագայում խոսքը Երևանի մետրոյի մասին է: Այս փոխադրամիջոցից անցած տարի օգտվել է ավելի քան 21 մլն մարդ: Այս ցուցանիշի բարձրացումը, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ մետրոն ներկայումս համարվում է ամենահարմարավետ ու խցանումներից զերծ փոխադրամիջոցը:
20.6%-ով էլ ավելացել են ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները: 2017-ին ինքնաթիռի ծառայություններից օգտվել է ավելի քան 2,5 մլն մարդ: Ցուցանիշի բարձրացմանը խթանել է հիմնականում զբոսաշրջիկների թվի ավելացումը:
Այստեղ չենք կարող շրջանցել նաև մեր ամենացավոտ թեմաներից մեկը՝ արտագաղթը: Հայաստանից մեկնածների թվի ավելացումը նույնպես ուղիղ համեմատական է ուղևորափոխադրումների թվի նվազմանը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...