«Ազնավուր» հիմնադրամի Գյումրիում նոր թաղամասի կառուցման ծրագիրը ձգձգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

«Ազնավուր» հիմնադրամի Գյումրիում նոր թաղամասի կառուցման ծրագիրը ձգձգվում է

19:25 25.09.2021

«Գյումրին առանց տնակների» և «Ազնավուր» հիմնադրամները Գյումրիում նոր թաղամաս կառուցելու նախաձեռնություն ունեն: Նախատեսվում է «Քեզ համար» ծրագրով 50 անօթևան ընտանիքների համար  բնակարաններ կառուցել, որի  ընդհանուր բյուջեն, ըստ նախնական հաշվարկների, կազմում է 2 միլիոն դոլար։ Թաղամասը կրելու է հայազգի շանսոնիե Շարլ Ազնավուրի անունը։Ծրագրին հավանություն էր տվել նաև Ազնավուրի որդին ՝ Նիկոլա Ազնավուրը։

 

Նոր թաղամասի կառուցման նախագիծը պատրաստ է, այն նախատեսվում է կառուցել  Գյումրիի Սավոյան փողոցի տնակային ավանի տարածքում՝ նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի հարակից տարածքում։ Հիմնադրամները հողհատկացման հարցով 2020-ին են դիմել Գյումրիի քաղաքապետարան, բայց դեռ տարածքի  հատկացման հարցը չի լուծվել։

«Գյումրին առանց տնակների» և «Ազնավուր» հիմնադրամները դիմել են քաղաքապետարան, հարցը բազմիցս քննարկվել է պատասխանատուների ու գլխավոր ճարտարապետի հետ։ Խոստացել էին, որ  հողհատկացման հարցը կլուծվի, բայց կորոնավիրուսն ու պատերազմը խանգարեցին հետագա գործընթացի շարունակությանը։ Հուսով ենք, որ վերջնականապես այս հարցը կլուծվի և թաղամասը կկառուցվի»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում  նշել է «Ազնավուր» հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցման բաժնի տնօրեն Տաթևիկ Ղազարյանը։

Ըստ պատասխանատուի, այս ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը Գյումրիում իրականացրել է  տնակներում ու ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին հարմարավետ բնակարաններով ապահովելու ծրագիր, որի  մեկնարկը տրվեց 2018 թվականին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում։

«2018 թվականին մենք կարողացանք 100 անձի տեղափոխել հարմարավետ բնակարաններ, ամեն տարի ծրագիրը շարունակվում է։ Այս տարվա ընթացքում մենք ևս երկու ընտանիքների հատկացրեցինք նոր բնակարաններ, երկու ընտանիքի էլ տեղափոխել էինք տնակներից նախորդ տարի, այսինքն՝ գործընթացը անընդհատ շարունակվում է, կարողանում ենք  օգնել  ընտանիքներին։ Վերջերս, «Գյումրիի օրվա» առիթով հիմնադրամը ևս մեկ ընտանիքի մենք նոր բնակարան հատկացրեցինք»,- նշել է Տաթևիկ Ղազարյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP