14:55 24.09.2021
«Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրում» միջոցառման իրականացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականի միջոցառման շրջանակում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Նախատեսվում է պարգևատրել շուրջ 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը)։ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է 58 մանկավարժ ՝ դյուրակիր համակարգիչներով։ Մանկավարժներին դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին՝ սեփական աշխատանքի արդյունքում ձեռքբերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխել 15,606.1 հազար դրամ: Վերաբաշխվող գումարները նախատեսվում է ուղղել կապիտալ ծախսերի, մասնավորապես՝ Եղվարդի N 1 ավագ դպրոցի սանհանգույցների ոչ բարվոք վիճակի և դասասենյակների մանրահատակի վերանորոգմանը և Երևանի Ա. Երզնկյանի N 118 ավագ դպրոցի ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը:
Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ՝ կիրառման ընթացքում առաջացած խնդիրները հստակեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է, մասնավորապես՝ տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման կազմակերպչական աշխատանքները սկսելու համար սահմանել նոր ժամկետ` պայմանագրի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ: Դա հնարավորություն կընձեռնի մինչև թափուր տեղ առաջանալը ընտրել նոր տնօրեն և խուսափել ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հանգամանքից, իսկ այլ պատճառներով տնօրենի տեղի թափուր տեղ առաջանալու դեպքում` երեք ամսվա ընթացքում հայտարարվում է մրցույթ: Որոշմամբ առավել հստակ է սահմանվել խորհրդի լիազորությունները և մրցույթի անցկացման աշխատանքների կազմակերպումը, սահմանվել է նաև լիազոր մարմնի ներկայացուցչի և զանգվածային լրատվական միջոցների մասնակցության ապահովման ու նրանց լիազորությունները: Սահմանվել է նաև, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայներ:
21:54 29.04.2025
«Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ նվաճեց երիտասարդական ՉԼ-ի գավաթըԿատալոնական «Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ հաղթել է երիտասարդական Չեմպիոնների լիգան: Այս ցուցանիշով կատալոնացիները լավագույնն են: «Բարսելոնայի» Մ19 թիմը Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Կոլովրեյ» ստադիոնում կայացած եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է թուրքական «Տրաբզոնսփորի» Մ19 թիմին: Կատալոնացիները մրցաշարը հաղթել էին նաև 2017/2018 և 2013/2014 մրցաշրջաններում: ...
21:46 29.04.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի հրացանՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ և 335-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 26-ին խուզարկել են Լոռու մարզում բնակվող մի տղամարդու տունը՝ հայտնաբերելով ապօրինի պահվող երկփողանի հրացան: Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
21:38 29.04.2025
Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնումՏեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ և շուրջօրյա սպասարկում. 2025 թվականի ապրիլի 16-ից Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։ Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնն իրականություն դարձավ ՀՀ կառավարության ջանքերով և միջազգային գործընկերների՝ ԱՄՆ և […] ...
21:27 29.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ ակումբում հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։ Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։ Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի […] ...
21:18 29.04.2025
Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […] ...
21:10 29.04.2025
Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆՊատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...