10:21 24.09.2021
Նավթի համաշխարհային գներն անընդմեջ աճով 4-րդ առևտրային օրն են սկսում։ Brent նավթի գինը հասել է 3 տարում առավելագույն ցուցանիշի։ Այս մասին են վկայում բորսային տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,13%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 77․35 դոլարի, WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը 0,04%-ի աճ է դրսևորել՝ հասնելով 73․33 դոլարի։
Աճի 4 օրերի ընթացքում Brent-ի գինը բարձրացել է 4,5%-ով, WTI-ինը՝ 4,3%-ով։
Վերլուծաբանների կարծիքով՝ նավթի գների աճի կարող են հրահրել Ճապոնիայի կողմից ներկրման մեծացման միտումները։
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները18:24 21.04.2025
«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Դաշտի տերերը հաղթանակ են կորզել ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Միլանցիների մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 39-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, իսկ փոխարինվել՝ 65-րդ րոպեին։ Միլանյան թիմը 71 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» […] ...
18:18 21.04.2025
Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովինԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական […] ...
18:12 21.04.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվումԵրևանում նախորդ տարի 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:06 21.04.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանըՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: ...
17:54 21.04.2025
Հայտնի են «Բարսելոնա»-«Ռեալ» Էլ կլասիկոյի մրցավարներըՌիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ԻՖՖ պաշտոնական կայքը։ Պաբլո Գոնսալես Ֆուերտեսը կլինի տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուն։ 39-ամյա Բենգոեչեան նախկինում երեք անգամ սպասարկել է «Էլ կլասիկոն». դրանցից երկուսում հաղթել է «Բարսելոնան», մեկ անգամ` «Ռեալը»։ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ ...