Ադրբեջանի նախագահի ընրությունների տեղափոխման արդյունքում ընդդիմությունը հայտնվեց ցայտնոտի մեջ․ Անժելա Էլիբեգովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ադրբեջանի նախագահի ընրությունների տեղափոխման արդյունքում ընդդիմությունը հայտնվեց ցայտնոտի մեջ․ Անժելա Էլիբեգովա

11:04 07.02.2018

Ադրբեջանի նախագահական ընտրությունների տեղափոխությունը հոկտեմբերից ապրիլ ունի մի քանի պատճառ: Դրանցից հիմնականը ընդդիմությանը շարքից հանելն էր։ Սա ստացվեց, և ընդդիմությունը փաստացի հայտնվեց ցայտնոտի մեջ։ Այս մասին այսօր հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Ընդդիմությունը պատրաստվում էր հոկտեմբերին մասնակցել ընտրություններին, սակայն այս անսպասելի քայլը բերեց նրան, որ ընդդիմության մեծ մասը չկարողացավ կողմնորոշվել։ Նրանց մի մասն այժմ հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մասին, միայն “Մուսավաթ” կուսակցությունն է, որ առայժմ տատանվում է։ Այնուամենայնիվ, ըստ Էլիբեգովայի, ֆիկտիվ ընդդիմադիր թեկնածուներ կլինեն։

Ադրբեջանագետի նշած մեկ այլ վարկածով՝ Ադրբեջանի գործող նախագահը փորձում է անաղմուկ անցկացնել ընտրությունները։ Ապրիլին անցկացնելով՝ նա կկարողանա խուսափել ընդդիմության միավորումից, մեծամասշտաբ ցույցեր և այլ միջոցառումներ անցկացնելուց։ Արդյունքում “ստիպված չի լինի” բանտարկել ակտիվիստներին։

Քաղաքական արտաքին գործոնն այն է, որ Իլհամ Ալիևը կարող էր ընտրությունները հատուկ տեղափոխել Հայաստանի իշխանական փոփոխություններին մոտ, որպեսզի բանակցային գործընթացը չխափանվի մե՛կ Հայաստանում, մե՛կ Ադրբեջանում անցկացվող ընտրությունների հետևանքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

BACK_TO_TOP