71 միավորված և 6 չմիավորված համայնք. ԱԺ-ում համայնքների խոշորացման հարցի քննարկումն է սկսվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

71 միավորված և 6 չմիավորված համայնք. ԱԺ-ում համայնքների խոշորացման հարցի քննարկումն է սկսվել

13:33 22.09.2021

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սկսել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական և հանրային լսումներ:

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հիշեցրեց, որ  համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ստեղծելու հայեցակարգը սկսել է 2011 թվականին, իսկ 2016 թվականին կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը և առաջին փուլում ՀՀ 486 համայնք միավորվել է՝ դառնալով 54 խոշորացված համայնք։

«Օրենքի նախագիծը, որ դրվել է շրջանառության մեջ, նախատեսում է ՀՀ 441 համայնքը միավորել՝ դարձնելով 37 խոշորացված համայնք»,- ասաց Ղալումյանը։

«Վարչատարածքային փոփոխություններն իրականացնում ենք իշխանական լիազորությունների ապակենտրոնացում իրականացնելու նպատակով։ Պետք է համայնքների համաչափ կառուցվածք ունենանք: ՀՀ-ում վարչատարածքային բաժանումներով մի սխեմա կունենանք, երբ կլինի 78 համայնք, որոնցից 71-ը կլինի միավորված, դրանցից մեկը՝ Երևանը, կլինի առանձին, 6 չմիավորված համայնք կունենանք, որից մեկը Գյումրին է, ևս 5-ը ազգային փոքրամասնությունների հետ բնակեցված համայնքներն են, որոնց այս պահին չենք անդրադարձել»,- ասել է Վաչե Տերտերյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

15:25 26.11.2024

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

BACK_TO_TOP