Ասկերանում չպայթած ռազմամթերքի պայթյունների հետևանքով ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Ասկերանում չպայթած ռազմամթերքի պայթյունների հետևանքով ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

11:55 22.09.2021

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքում անհայտ անձանց կողմից դեռևս չպարզված հանգամանքներում անվտանգության կանոնների խախտմամբ չպայթած ռազմամթերքի պայթյունների արդյունքում ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 32, իսկ Խնածախ համայնքի 49 անձանց պատկանող գույքը վնասելու և ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեից:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար

08:25 28.11.2024

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է «Рустави 2»-ը։ Կավելաշվիլին «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 1996-1999թթ։ Նա հանդես է եկել նաև վրացական, ռուսական ու շվեյցարական ակումբներում։ Վրաստանի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 46 խաղ ու խփել 9 գոլ։ […] ...

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

08:20 28.11.2024

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

Պակիստանը տեսնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկեր երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։ Մեկնաբանելով Պակիստանի՝ այդ պետությունների ցանկին միանալու հնարավորությունը, որոնք BRICS-ում Ռուսաստանի նախագահության տարում դարձան ասոցիացիայի գործընկեր երկրներ՝ Սադիկը նշել է, որ Իսլամաբադը ձգտում է դրան, և Մոսկվան աջակցում է նրան […] ...

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

08:11 28.11.2024

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներից։   ...

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ

08:05 28.11.2024

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շինություններից մեկի 1-ին հարկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական: Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1961 թ․) պատգարակով […] ...

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին

08:00 28.11.2024

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին

Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախագահ Կագամեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ռուանդայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Ավելի վաղ դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուանդայի արտաքին գործերի […] ...

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

BACK_TO_TOP