18:40 06.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017 թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում են: 9 գերակա խնդիրներից 7-ն իրականացվել է սահմանված ժամկետում, իսկ 2-ի վերաբերյալ ՀՀ կառավարություն են ներկայացվել որոշման նախագծեր: Սահմանված կարգով ընդունվել է նախարարության կողմից մշակված 52 իրավական ակտ: 2017 թ. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալը 2016 թ. 41,6 տոկոսից հասել է 60 տոկոսի, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը 180 օրից կրճատվել է 50 օրի:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017 թ. ՀՀ մակերևութային ջրային օբյեկտների որակի և ՀՀ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի արդյունքները: Սևանա լճի ջրի որակն էական փոփոխության չի ենթարկվել, և արձանագրվել է լուրջ ձեռքբերում՝ թափանցիկությունը 13 մ է հասել. նման ցուցանիշ բնորոշ է եղել մինչև խորհրդային ժամանակաշրջանում ջրի բացթողման սկիզբը: Որոշ տեղերում ռիսկային ցուցանիշներ են գրանցվել:
Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ եթե մշտադիտարկումների արդյունքում արձանագրված ցուցանիշները և վիճակագրությունը որոշակի մտահոգիչ ազդակներ են հաղորդում, ապա իրավիճակը փոխելու համար պետք է ընդունվեն համապատասխան գործողություններ իրականացվեն:
«Պետք է հստակ որոշել քայլերի հաջորդականությունը, որպեսզի մոնիթորինգն ինքնանպատակ գործընթաց չլինի: Չէ՞ որ մոնիթորինգ իրականացնում ենք, չափում ենք, որ ինչ-որ բան փոխենք»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով բնապահպանության նախարարին տեղեկատվություն ներկայացնել 2014-2017 թթ. մշտադիտարկումների արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերի, միջգերատեսչական աշխատանքի վերաբերյալ:
Կարևորելով դրամաշնորհների ծախսման արդյունավետության և հասցեականության բարձրացումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ դրամաշնորհային, պետք է կիրառական արդյունք տա: Նա հանձնարարել է գույքագրել դրամաշնորհներ տրամադրող առկա ու պոտենցիալ բոլոր գործընկերներին, և առարկայական աշխատել նպատակային համագործակցության զարգացման ուղղությամբ:
Զեկուցվել է, որ 2017 թ. ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելել է 549128 զբոսաշրջիկ (2016 թ. համեմատ՝ 492244), որի արդյունքում ստացված եկամուտը կազմել է 226,77 մլն դրամ (2016 թ.՝ 179,40 մլն դրամ): Այս համատեքստում վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքը «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության մշակման շուրջ, ինչպես նաև ներկայացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի զարգացման ծրագիր:
Վարչապետին զեկուցվել է նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին: Կարեն Կարապետյանը նշել է, որ նախարարության կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ները, բացի սահմանված գործառույթներից, պետք է նաև բիզնես բաղադրիչ ունենան և եկամտաբերություն ապահովեն:
«Ամեն ՊՈԱԿ-ի տնօրեն պետք է իր համար հորիզոն ունենա՝ ինչ է անում. եթե ինքը շուկայում տեղ գրավելու հնարավորություն ու ներուժ ունի, մենք իրեն հստակ ասում ենք, թե որ ուղղությամբ շարժվի», – ասել է կառավարության ղեկավարը:
Նշենք, որ այսօր՝ ժ. 22.00-ին, «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կպատասխանի հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցերին:
23:59 12.04.2025
ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներԱպլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...
23:54 12.04.2025
Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքումՎերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
23:47 12.04.2025
Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարությունՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 12.04.2025
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղումՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:37 12.04.2025
Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակներըԵրևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:26 12.04.2025
Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկանԱպրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...