Պարալիմպիկ մարզիկի  հաղթանակը․ գյումրեցի ծանրորդ Արթուր Գալստյանը Ազովի ծովի ուժային եռամարտի բաց առաջնության ռեկորդակիր է դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Պարալիմպիկ մարզիկի  հաղթանակը․ գյումրեցի ծանրորդ Արթուր Գալստյանը Ազովի ծովի ուժային եռամարտի բաց առաջնության ռեկորդակիր է դարձել

18:38 15.09.2021

Արթուրի մարզական բազում նվաճումներից, այս մեկը կարևորներից է իր համար: 10 տարուց ավելի զբաղվում է ծանրամարտով, Հայաստանի պարալիմպիկ առաջնությունների մրցանակակիրն այսօր արդեն միջազգային մրցաշարի ռեկորդակիր է: Ուկրաինայում անցկացված ուժային եռամարտի բաց առաջնությունում Հայաստանը ներկայացել է 10 մարզիկներով, և գրանցել են գերազանց արդյունքներ, վերադարձել  են ռեկորդներ սահմանած և 16 ոսկե, 2 արծաթե մեդալներով: Արթուրն 56 կիլոգրամ քաշային կարգում ռեկորդ է սահմանել՝ բարձրացնելով 77.5 կգ կշռող ծանրաձողը և առաջնության ռեկորդակիր է դարձել:

«Իմ քաշային կարգում, պարալիմպիկ դասակարգում, էս ֆեդերացիան դեռ էսպիսի քաշ պատվիրող մարզիկ չէր ունեցել։ Գաղտնիք բացեմ, շատերը՝ անգամ հաշմանդամություն չունեցողները, քաշային կարգերն ավարտում են մինչև 65 կգ-ով, իսկ ես սկսում եմ այդ քաշով։ Սա ինձ համար կարևոր ու մեծ ձեռքբերում էր։ Էսպիսի գավաթ երկու հատ են տվել, երկուսն էլ Հայաստան է եկել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Գալստյանը։

Արթուրն հպարտությամբ է ցույց տալիս նվաճած գավաթը: Այն առանձնակի խորհուրդ ունի՝ իրեն բնորոշ, բացառիկ կամքի ուժի, որը ներդրվել է հանուն հաղթանակի: Փորձություններն հաղթահարելու կամքի ու ճակատագրի հարվածներին դիմանալու ուժն Արթուրն իր մեջ ձևավորել է դեռ փոքր հասակից: Իսկ թե ինչու է այդպես, Արթուրն իր պատճառներն ունի։ Ի ծնե բաժին հասած առողջական խնդիրներն ավելի մեծ տարիքում սկսեց հաղթահարել, հասարակության շրջանում արմատացած վերաբերմունքն իր օրինակով ձգտեց փոխել, նշաձող դրեց իր առջև, որը պետք է տաներ դեպի հստակ նպատակներ:

Արթուրը 30 տարեկան է, ու ամեն օրն իր համար պայքար է: Արթուրի հաղթող տեսակի, ճակատագրի հարվածներին դիմակայող կերպարի մասին  «Շանթ» հեռուստաընկերությունը պատմել էր «Ապագայի համար» նախագծի շրջանակներում, որը փնտրում և գտնում էր ստեղծարար նպատակներ ունեցող, տաղանդավոր երեխաների։ Այդ ժամանակ Արթուրը 25 տարեկան էր, ու նրա երազանքներն ու նպատակներն իր հետ մեծացել էին տնակում։ Ընդամենը 6 մետրանոց տնակն Արթուրն իրեն էր հարմարեցրել, պայմաններ ստեղծել,  ծանրաձողերին ու կշռաքարերին փոխարինող տարբերակներ էր գտել ամենօրյա մարզումներն անցկացնելու համար։

«Ծնվելով 90-ականներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը այլ էր, երբ որ մենք չէինք համարվում լիարժեք անդամ, դու ուղղակի ցանկություն ես ունենում պայքարել, ապրելու ցանկությունը մեծանում է այդ վերաբերմունքից, երազանքները կամաց-կամաց կամքի ուժ են ձևավորում քո մեջ ու պայքարի ուժ տալիս»,- ասում  է Արթուր Գալստյանը։

Արդեն 5 տարի է, որ բնակարանային այլ պայմաններում է ապրում, որտեղ իր մարզումների համար ունի հարմարեցված տարածք ու մարզագույք, բայց չի մոռանում տնակում իր կյանքի անցկացրած ամենաբարդ օրերը։ Արթուրը նույն սկզբունքային ու նպատակասլացն է, նույն ոգով ու ուժով շարունակում է ապրել ու ստեղծել իր անկյունը։ Տնակից միակ գույքը, որ բերել է իր հետ՝ իր սարքած, հարմարեցրած ծանրաձողն է։

Արթուրը Շիրակի պետական համալսարանի ուսանող է, հոգեբանի մասնագիտությունն է ուսումնասիրում, ասում է ՝ իր դեպքում հոգեբանի աշխատանքը լուրջ ու դրական ազդեցություն է թողել, որ կարողացել է սկզբունքորեն հասնել իր նպատակներին: Մարզումները շարունակում է, մեկ ամսից դարձյալ միջազգային մրցաշարի մասնակցելու հայտ է ներկայացնելու՝ այս անգամ պայքարը սպորտի վարպետի վարկանիշ ապահովելու հավակնություններով։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP