Ճանապարհաշինություն ինտենսիվ երթևեկության պայմաններում․ Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի 2,5 կմ հատվածում կապիտալ նորոգումներ են  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ճանապարհաշինություն ինտենսիվ երթևեկության պայմաններում․ Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի 2,5 կմ հատվածում կապիտալ նորոգումներ են 

19:00 15.09.2021

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են Ղարիբջանյան գյուղի 2,5 հատվածում, որը կենսական նշանակություն ունի Ախուրյանի տարածաշրջանի 13 գյուղերի համար։ Այն Գյումրիին կապող միակ ճանապարհն է տասնյակ համայնքների համար։ Ընդհանուր 73 կմ երկարության հանրապետական նշանակության մայրուղու շուրջ 43 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Կապիտալ  նորոգումներն այս տարի վերաբերում են միայն 2,5 կմ-ին։

Երկու ամիս է՝ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող ծանրաքարշ մեքենաների, ուղևորատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը միակողմանի է: Դժվարանցանելի ճանապարհի գրունտային շերտը հարթեցվել է, հիմքերի ամրացման աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել ճահճային հատվածներ, ինչի պատճառով ճանապարհի երթևեկելի  մասում իջվածքներ են առաջացել։

«Ճահճային տեղեր կան, թույլ տեղեր կան, ճահճային տեղերը հիմա բացել ենք ու 56 սմ փորել ենք, ծանր մեքենաների տակ երևում է թույլ հատվածները։ Նախքան շեբենապատելը բութ ու կարծր քարեր կլցնենք ու կամրացնենք հիմքերը»,- ասում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Գվիդոն Հարությունյանը։

Զուգահեռ կառուցվում են ներքին կոմունիկացիաներ ոռոգման ջրերի և տեղումների հոսքը կանխելու համար: Նաև անցկացվում է խմելու ջրի նոր խողովակաշար։

«Գրություն էր ստացվել համայնքապետի անունից, որ  ասֆալտապատման աշխատանքներ են  իրականացվելու, որպեսզի հետագայում նորից նոր ասֆալտաշերտը չկտրենք ու փորենք։ Արտահերթ էս աշխատանքներն իրականացրինք»,- ասում է «Դորոժնիկ» ՍՊԸ ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման  համակարգերի փոխարինման ծրագրի ղեկավար Գագիկ Կարապետյանը։

Ղարիբջանյան գյուղի  ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքները շինարարը կշարունակի արդեն  հաջորդ տարի: Նախատեսվում է  գյուղի համար  կառուցել 8 կմ երկարության ջրագիծ։ Մայթերի հաշվին ճանապարհը  լայնացվում է, կունենա 11,5 մետր լայնություն և միակողմանի մայթ:

Կապիտալ նորոգումներն ընթանում են ինտենսիվ  երթևեկության պայմաններում, տրանսպորտային բոլոր միջոցների համար երթևեկությունը  դադարեցնել հնարավոր չի եղել, այլընտրանքային ճանապարհ չի գտնվել։ Իսկ հարևանությամբ գյուղատնտեսական նշանակության հողեր են ու տնամերձներ։

 Փոշու և շինարարական թափոնների պատճառով մշակաբույսերն են վնասվում։ Բնակիչների դժգոհություններն ու բողոքները  շինընկերությունն, ամեն դեպքում,  հաշվի է առել։ Օրվա ընթացքում ճանապարհը ջրցան մեքենաներով  հաճախակի  ջրում են, բայց մինչև մեքենան ջրելով հասնում էր ճանապարհի վերջնամաս, սկզբնամասում ջրածի հետքը չէր մնում, նույն փոշին ու նույն չոր ճանապարհն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP