19:13 06.02.2018
Հռոմի Պապի հրավերով փետրվարի 5-ին Վատիկան է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թե կոնկրետ ինչի համար էր մոլեռանդ մահմեդական Ռեջեփ Էրդողանը մեկնել քրիստոնյա աշխարհի հոգևոր կենտրոն, ենթադրություններն ու վարկածները բազմաթիվ են: Դրանցից մեկը անձամբ հաստատել է Հռոմի պապը՝ Էրդողանի հետ խոսել է Երուսաղեմի կարգավիճակի մասին՝ իր աջակցությունը հայտնելով Պաղեստինին ու Թուրքիային՝ չի կարելի վիճելի քաղաքին տալ միակողմանի կարգավիճակ ու հռչակել Իսրայելի մայրաքաղաք՝ առանց հաշվի առնելու արաբների կարծիքը:
Էրդողանի վատիկանյան այցը, սակայն, հարուստ էր ոչ միայն համերաշխության հայտարարություններով: Այստեղ ևս մի քանի հարյուր մարդ դուրս է եկել փողոց քրդական տարբեր դրոշներով ու Թուրքիայի նախագահին անվանել ահաբեկիչ: Ռեջեփ Էրդողանի այցը առանց լուրջ միջադեպերի ապահովելու համար Վատիկանի փողոցներ են դուրս բերվել անվտանգության ավելի քան 3500 աշխատողներ: Աննախադեպ է նաև այն, որ արգելվել է Վատիկանի կենտրոնում հակաթուրքական ցույցեր անել, ինչը գնահատվել է որպես մարդու իրավունքների ոտնահարում ԵՄ տարածքում։
Դե իսկ Էրդողանի այցի առանցքը կազմող հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները ժլատ են: Երուսաղեմ, Իրաք, Սիրիա, գաղթականների խնդիր, քրդերի դեմ պատերազմ: Սրանք երկու առաջնորդների քննարկումների մասն են կազմել: Բրիտանական BBC-ն, ռուսական Regnum-ը, նույնիսկ թուրքական որոշ գործակալություններ ենթադրել են, որ Հռոմի
Պապի հետ Էրդողանի 1-ժամյա հանդիպման ժամանակ անդրադարձ եղել է նաև Հայաստանին: Այսօր, երբ օրվա հարց է հայ-թուրքական արձանագրությունները հայկական կողմից չեղյալ հայտարարելը, թուրք վերլուծաբանների կարծիքով, Էրդողանը Հռոմի Պապից խնդրել է միջնորդել, որպեսզի Հայաստանը չանի այդ քայլը:
Անկարան պետք է ցույց տա, որ հարևանների հետ վերջնականապես չի այրել կամուրջները: Վատիկանի հետ այդ կամուրջն այրվել էր 1959 թվականին, երբ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Ջելալ Բայարը այցելեց Վատիկան: Դրանից հետո նրանց քաղաքական հարաբերություններն այնպիսին էին, ինչպիսին են այսօր հայ-թուրքական հարաբերությունները:
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...