Ֆրանսիան հրաժարվել է ճանաչել Աֆղանստանում թալիբների նոր կառավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--4.91 oC

Ֆրանսիան հրաժարվել է ճանաչել Աֆղանստանում թալիբների նոր կառավարությունը

13:49 12.09.2021

Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել Աֆղանստանում «Թալիբան»շարժման նոր կառավարությունը և որևէ հարաբերություն ունենալ նրանց հետ, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ թալիբներին մեղադրելով ստի մեջ:

«Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել կամ որևէ հարաբերություն ունենալ այդ կառավարության հետ ։ Մենք նրանցից ակնկալում ենք գործողություններ։ Մենք մի շարք պայմաններ ենք առաջադրել», – հայտարարել է Լե Դրիանը France 5 հեռուստաալիքի եթերում ։

Ինչպես նշել է նա, այդ պայմանների թվում են՝ թույլ տալ անարգել լքել երկիրը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դա, թույլատրել մարդասիրական օգնության մատակարարումները այն շրջաններ, որոնք թալիբների անմիջական հսկողության տակ չեն գտնվում, պահպանել կանանց իրավունքները եւ հրաժարվել «Ալ Քաիդայի» հետ համագործակցությունից:

«Նրանք բազմիցս ասել են, որ թույլ կտան որոշ օտարերկրացիներին և աֆղանցիներին անարգել լքել երկիրը, և խոսել են ներառական և ներկայացուցչական կառավարության մասին ։ Բայց նրանք ստում են։ Արդյունք չկա», – նշել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

01:53 02.02.2025

Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն թռիչքից։ Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: ...

Իրանը ցուցադրել է թևավոր նոր հրթիռ

01:34 02.02.2025

Իրանը ցուցադրել է թևավոր նոր հրթիռ

Իրանը ներկայացրել է նորագույն թևավոր հրթիռ` Qadr-380-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նշվում է, որ Qadr-380 հրթիռը կարող է խոցել թիրախները ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Հրապարակված տեսանյութում երևում է, որ արկն արձակվում է շարժական կայանից: «Sepah News» հեռուստաալիքն էլ նշել է, որ հրթիռը զինված է արհեստական ​​ինտելեկտով, դիմացկուն է էլեկտրոնային խափանումների նկատմամբ և […] ...

ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կան տուժածներ

01:11 02.02.2025

ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Փետրվարի 1-ին, ժամը 22:41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ […] ...

Սիրիայի անցումային նախագահ ընտրվելուց հետո ալ-Շարաան առաջին արտասահմանյան այցը կկատարի Էր Ռիադ. Al Watan

01:00 02.02.2025

Սիրիայի անցումային նախագահ ընտրվելուց հետո ալ-Շարաան առաջին արտասահմանյան այցը կկատարի Էր Ռիադ. Al Watan

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կայցելի Սաուդյան Արաբիա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակում: Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը։ Նշվում է, որ նա Էր Ռիադ կժամանի փետրվարի 2-ին։ Այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունվարի 29-ին Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների և երկրում գործող զինված կազմավորումների ղեկավարների հանդիպման ժամանակ […] ...

ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղը

00:42 02.02.2025

ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղը՝ վաստակելով 197.97 միավոր։ Դանիլյանցը ելույթ է ունեցել Creep երգի ներքո: Ոսկե մեդալը 267.09 միավորով նվաճել է շվեյցարացի Լուկաս Բրիչգինը, արծաթը՝ իտալացի Նիկոլա Մեմոլան՝ 262.61 միավորով, իսկ բրոնզե մեդալակիր է դարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադամ Սյաո […] ...

Թրամփը և ալ-Սիսին քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակումը

00:00 02.02.2025

Թրամփը և ալ-Սիսին քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եգիպտոսի կարևոր դերը Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործում: Նախագահ ալ-Սիսին վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը կարող է […] ...

BACK_TO_TOP