17:52 06.02.2018
Սիրիայում զոհված օդաչուի մարմինը վերադարձվել է Ռուսաստան, փետրվարի 6-ին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուսատանի ռազմական հետախուզությունը, թուրք գործընկերների հետ միասին, փետրվարի 3-ին Սիրիայում հերոսաբար զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովի մարմինը վերադարձրել են Ռուսաստանի դաշնություն: Մայորի հուղարկավորության արարողությունը, նրա ընտանիքի ցանկությամբ տեղի կունենա փետրվարի 8-ին Վորոնեժում»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացրել էր SHANTNEWS-ը, փետրվարի 3-ին Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ քաղաքի մոտակայքում, ռուսական ռազմական ինքնաթիռ էր խփվել: SU 25-ի օդաչուն ՌԴ ԶՈՒ մայոր Ռոման Ֆիլիպովը զոհվել էր՝ մարտի բռնվելով ահաբեկիչների հետ: Նրան այսօր հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհվել։
14:27 13.04.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 302 կմ հյուսիս, որի բնակչությունը կազմում է մոտ 283 հազար մարդ։ Օջախը գտնվել է 72 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
14:13 13.04.2025
Գետերի հուները մաքրվում են տարատեսակ աղբիցԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հուները մաքրվում են շրջակա միջավայրը առողջ պահելու, հնարավոր հեղեղները կանխելու և քաղաքում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը […] ...
13:59 13.04.2025
Reuters. Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի մեջ վեց մարդ է եղել: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ նշելով, որ առնվազն մեկ մարդ զոհվել է: Mitsubishi MU-2B ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նյու Յորք նահանգի մայրաքաղաք Օլբանիից մոտավորապես 80 կմ հարավ գտնվող Կոպակե քաղաքի մոտակայքում գտնվող դաշտում։ Տեղի ունեցածի պատճառների կամ օդանավի վրա գտնվող […] ...
13:42 13.04.2025
Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցերը: Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր ցուցանիշը՝ խաղաղության պայմանագրի տեքստի […] ...
13:24 13.04.2025
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի չորրորդ փուլի բրոնզե մեդալակիրԽորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Արթուր Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում և վաստակելով 14,466 միավոր՝ արժանացել բրոնզե մեդալին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,033 միավոր։ Այսօր ավելի վաղ աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե […] ...
13:12 13.04.2025
Մյանմայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄյանմայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 86 կմ հարավ, որտեղ ապրում է մոտ 1,2 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...