19:47 09.09.2021
Վերջին երեք տարիներին սուբվենցիոն հայտերով փողոցաշինական ծրագրերը Գյումրիում հիմնականում բաժին են հասնում երկրորդական փողոցներին։ Հարթեցումներով ու փոսային՝ ընթացիկ նորոգումներով արդեն խնդիրներ չեն լուծում։ Այդ տարբերակները կոմունալ բաժինը համարում է անարդյունավետ ու ավելորդ ծախս, թեև երկար փողոցներն էլ ոչ ամբողջական՝ կարճ հատվածներով են ասֆալտապատում։
Խիտ բնակեցված Նորավան թաղամասի բոլոր փողոցները տանում են հանրակրթական ու երաժշտական դպրոցներ և մանկապարտեզ։ Դրանց մի մասը բարեկարգել են, ասֆալտով ու քարապատումով: Այս հաստատությունները Ջամբուլի փողոցին էլ են հարում, որն էլ վերջապես ընդգրկվել է հիմնանորոգվող փողոցների ցանկում։ Մեկ ամիս առաջ շինարարը եկել է, չափագրել է փողոցը։ Բայց բնակիչները նոր են պարզել, որ 706 մետր երկարության փողոցի կեսն էլ չի հիմնանորոգվելու։
Սուբվենցիոն ծրագրով 706 մետր երկարության փողոցի 216 մետրն է նորոգվում, աշխատանքներն արդեն ընթանում են։ Բնակիչներն էլ լուռ դիտորդի կարգավիճակից փոխվել են բողոքողների։ Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնից են պարզաբանումների սպասում, թե ինչպես է ստացվել, որ կիսել են փողոցը։
«Կարճ հատված ինչու ենք ընտրել, որովհետև քաղաքը պիտի համաչափ զարգանա, չի լինի, որ մեկ տարի մեկ թաղամաս վերցնենք երկար փողոցով ու մյուսները չկարողանանք հիմնանորոգել։ Այն հատվածը, որը կմնա, դա աստիճանաբար հետագա տարիների խնդիր է, հետո կընդգրկենք կապիտալ նորոգման ցանկում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։
Փողոցի մնացած 490 մետրը հնարավոր է՝ փողոցաշինական այլ ծրագրերում ու այլ բյուջեով ընդգրկվի։ Այնուամենայնիվ, փողոցի շարունակությունը նորոգելու հստակ ծրագրեր կոմունալ բաժինը չի նշում, բնակիչների պահանջներին ու բողոքներին ի պատասխան խոստումներ էլ չի տալիս։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Deltatelecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...