Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օգնության ծավալն ավելացել է 2.2 անգամ, այսինքն՝ 2016-ի նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացել էր 45.6 մլն դոլարի մարդասիրական օգնություն։
ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից հայտնի է դառնում, որ մարդասիրական օգնության ծավալների աճը պայմանավորված է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի ապրանքների աճով։ Ավելի պարզ ասած՝ 2017 թվականին ներմուծվել է 198.2 տոննա՝ 82. մլն դոլար մաքսային արժեքով նման ապրանքներ, իսկ 2016 թվականին օգնության կարգով Հայաստան էր ներմուծվել 121.3 տոննա այդպիսի ապրանք՝ 23.6 մլն դոլար մաքսային արժեքով: Այսինքն՝ օգնության կարգով ստացված քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի ապրանքների քանակն աճել է 3,5 անգամ:
Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնությունն այս ընթացքում Հայաստանը ստացել է Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից, նաև Հնդկաստանից: