19:54 08.09.2021
Պարտքերի մարման պահանջ՝ խմելու ջուր ունենալու դիմաց․․․ Այս պայմանով են միայն Լուսաղբյուր գյուղի տնտեսությունները ջրամատակարարման նոր կառուցված ցանցով խմելու ջուր ստանալու։ Այժմ բաժանորդ են նրանք, ովքեր համայնքային բյուջեի նկատմամբ ունեցած հարկ ու տուրքի նախկին պարտքերը փակել են։ Բնակիչները համայնքի ղեկավարների պայմանին համաձայնել են, միայն թե 40 տարի անց խմելու ջուր ունենան տներում։ Գյուղի 300 տնտեսությունների մեծ մասը դեռ խմելու ջրին է սպասում։ Կա տնտեսություն, որ մինչև 500 հազարի հասնող պարտքեր ունի։ Ջրամատակարարման ցանցի բաժանորդ դառնալու համար պարտավորվել են մաս-մաս վճարել:
Գյուղի անունն իսկ հուշում է, որը Լուսաղբյուր են կոչել հարուստ ջրային ռեսուրսների համար։ Միայն թե «լույս» աղբյուրները այս վերջին տարիներին սկսել են ցամաքել: Վաչե Բարսեղյանը լավ է հիշում, թե իր պապը, հետո հայրը ինչպես են տան բակում ջրհորներ փորել ու ջուր հանել։ Կենտրոնացված ջրամատակարարման ցանց ունենալ համայնքը վաղուց էր պահանջում։ Մեկ տարի առաջ գյուղի համար խմելու ջրագիծ անցկացնելու ծրագիրը վերջապես հաստատվեց։
Լուսաղբյուրի մոտ 300 տնտեսությունից առայժմ 50-ն է, որ ջրամատակարարման նոր ցանցից օգտվում է, մյուսներին ևս հերթը կհասնի, պարտքերը մաս-մաս փակում են։ Օգտագործած ջրի դիմաց վճարման կարգը ևս տարբեր է, ավելի հստակ` ընտրվել է արդյունավետ տարբերակ գյուղի ու բնակչի համար։
«Ջրի դիմաց վճար չկա, կա էլեկտրական հոսանքի վարձ։ Մոտավորապես 1 խմ-ի դիմաց 80-100 դրամ է որոշվել։ Ջուրը խորքային հորից պոմպակայանով մղում է ՕՋԷԿ, որտեղից մենք տեսնում ենք, թե ինչքան խորանարդ մղեցինք, ինչքան էներգիա ծախսվեց»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Անի խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի համակարգող Կարեն Գրիգորյանը։
Անի խոշորացված համայնքի մի քանի գյուղերում ևս առաջնահերթ լուծման խնդիր է մնում խմելու ջրի ապահովումը։ Սարակապ, Հայկաձոր, Քարաբերդ, Շիրակավան գյուղերում խմելու ջրի հետ ունեն նաև ոռոգման ջրի լուրջ դեֆիցիտ: Շիրակավանն արդեն սուբվենցիոն հայտ է ներկայացրել ոռոգման ջրի նոր ցանց անցկացնելու համար, մյուս գյուղերում ծրագրերով դիմելու համար ֆինանսավորման աղբյուրներ են փնտրում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...