14:17 08.09.2021
Հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների,ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանության ու Ադրբեջանի պետական պատասխանատվության հարցերի շուրջ այսօր քննարկում է կազմակերպվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ: Նրանք ներկայացրել են արտահերթ զեկույց, որում նշված խնդիրներից բացի, անդրադարձել են պատերազմական հանցագործություններին, այդ հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մեխանիզմներին:
«Գերեվարման երաշխիքները սկսում են գործել ամենասկզբից: Շատ կարևոր հանգամանք է այն, որ ռազմագերիներն անմիջապես պետք է էվակուացվեն ճամբարներ, չի թույլատրվում նրանց պահել բանտերում, այլ փակ շինություններում: Բանտախցերում, հանցագործների պահման պայմաններին հավասար պահելն արգելված է»,- նշել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նրա հավաստիացմամբ՝ ռազմագերիները համարվում են գերեվարող պետության պատասխանատվության ներքո գտնվողներ, անկախ այն հանգամանքից, թե նրանց գերեվարող ֆիզիկական անձինք հետագայում ինչ պատասխանատվության կենթարկվեն թույլ տրված խախտումների համար:
Սիրանուշ Սահակյանն ասել է, որ օկուպացնող պետությունը պարտավոր է պաշտպանության տակ առնել վիրավորներին ու առողջական խնդիր ունեցողներին, պարտավոր է արագ հայտնաբերել մարտի դաշտում գտնվող հիվանդներին, վիրավորներին ու բժշկական օգնություն ցուցաբերի: Նույն կերպ դիերի արագ հայտնաբերման պարտականություն ունի: Որոնողական գործողությունների արդյունավետության համար առաջին պատասխանատուն այն երկիրն է, որի հսկողության տակ մնացել են մարմինները:
Միջազգային կոնվենցիայով արգելվում է բռնի անհետացումը, այսինքն՝ երբ անձը հայտնվել է պետության պաշտոնատար անձանց կամ նրանց անունից գործող անձանց հսկողության ներքո և պետության անգործության հետևանքով ազատությունից զրկված անձանց ճակատագրի առնչությամբ կա անհայտություն, նրանց ճակատագրի մասին տեղեկատվությունը միտումնավոր թաքցվում է, որի պայմաններում անձինք հայտնվում են իրավական պաշտպանությունից դուրս:
«Բռնի անհետացման երևույթն առկա է եղել նաև 2020 թվականի պատերազմի ընթացքում: Շուրջ 10 ամիս անց շատ անձանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են ադրբեջանական հսկողության ներքո, դեռևս մնում են անորոշ: Միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի պատասխանատվություն նախատեսվի բռնի անհետացման դեպքերի համար, պատասխանատու են ոչ միայն նրանք, ովքեր ուղղակիորեն ներգրավված են, այլ նաև այն պաշտոնատար անձինք, որոնք չեն կանխել կամ որոնց թույլ հսկողության, անգործության պատճառով հնարավոր է եղել բռնի անհետացումը»,- պարզաբանել է Սիրանուշ Սահակյանը։
16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է16:35 26.11.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպան Դի Ռիզոյի աշխատանքը Հայաստանում եւ շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ […] ...
16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերելԵգիպտոսի Մարսա Ալամ առողջարանային քաղաքի ափերի մոտ Sea Story զբոսանավի վթարից հետո երեք զոհերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է Al Masry Al Youm թերթը՝ վկայակոչելով Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին։ Ավելի վաղ Հանաֆին հայտնել էր, որ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավից քսանութ մարդ է փրկվել, 17-ը համարվում են անհետ կորած։ […] ...
16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումըԼամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը ֆրանսիական «Բրեստի» դեմ։ Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ «Յամալն իրեն անհամեմատ լավ է զգում։ Նա լավ աշխատանք է կատարել մարզմանը, սակայն բաց կթողնի «Բրեստի» դեմ խաղը։ Մենք պետք է զգույշ լինենք նրա ապաքինման հարցում և հուսով ենք` նա խաղադաշտ կվերադառնա շաբաթ օր։ […] ...
16:13 26.11.2024
Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...
16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...
16:02 26.11.2024
Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղըՓորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...