10:39 07.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀԲ-ի հետ տարիներ շարունակ իրականացրել է ոլորտային և բովանդակային բազմաթիվ ծրագրեր, որոնք ունեցել են բարձր արդյունավետություն: Այդ համատեքստում նախարարը մասնավորապես շեշտել է կրթության ոլորտի՝ ՀԲ աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Շնորհավորելով Կարոլին Գեգինատին ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի համագործակցության արդյունավետության առավել բարելավմանը:
Իր հերթին ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահրամ Դումանյանին նոր Կառավարության կազմում ընդգրկվելու համար` շեշտելով, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության շարունակականության ապահովումն արդյունավետ գործակցության համար կարևոր նախապայման է: ՀԲ ներկայացուցիչները որպես կարևոր նախադրյալ ընդգծել են այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության ծրագրում որպես մարդկային կապիտալի զարգացման հիմնական ուղղություն առանցքային տեղ է հատկացված կրթությանը․ դա համահունչ է ՀԲ հիմնական հանձնառություններին:
«Մեզ համար կարևոր է ամրապնդել գործընկերությունը ՀԲ-ի և ԿԳՄՍ նախարարության միջև»,- շեշտել է ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը:
Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են աջակցությունը մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրերին, որոնք կնպաստեն աշխատաշուկայի պահանջներին համահունչ մրցունակ մասնագետների պատրաստմանը և արտադրողականության խթանմանը: Այդ համատեքստում կարևորվել է նաև միջգերատեսչական համագործակցությունը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով ՀԲ ոլորտային աջակցությունը, նշել է, որ այժմ մշակվում է Կառավարության գործողությունների ծրագիրը, որտեղ առավել մանրամասն կնշվեն ոլորտային համագործակցության թիրախները: Նախարարի ընդգծմամբ` շատ կարևոր է իմանալ, թե ինչ պատվեր և ինչպիսի պահանջներ են դրվում կրթության համակարգի առջև:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ` Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և այլ նախարարությունների հետ համատեղ:
Հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են նաև ոլորտային բարեփոխումների թեման՝ մասնավորապես քննարկելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով և Հանրակրթության պետական նոր չափորոշչով ամրագրված ինստիտուցիոնալ փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել նաև դպրոցաշինության ծրագրերին, և շեշտվել է, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության ծրագրերի ղեկավար Հարրի Պատրինոսի և նրա ղեկավարած կրթության թիմի հետ առցանց հանդիպում, որի շրջանակում առավել մանրամասն քննարկվել են իրականացված ծրագրերը:
Նշենք, որ ՀԲ աջակցության ծրագրերով հիմնվել են 136 նախակրթարաններ, որոնց թվում՝ 127 նախակրթարան ՀՀ մարզերում, 9-ը՝ Երևան քաղաքում, հիմնանորոգվել են 13 ավագ դպրոցներ (10՝ մարզերում, 3-ը՝ Երևանում): 107 ավագ դպրոցներում բացվել են բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն) լաբորատորիաներ: Իրականացվել է նորարարական 18 դրամաշնորհային ծրագիր՝ բուհերի կարողությունների հզորացման ուղղությամբ, կատարվել են ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր:
22:09 29.04.2025
Հայաստանի և Հունգարիայի ՆԳ նախարարությունները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների […] ...
21:54 29.04.2025
«Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ նվաճեց երիտասարդական ՉԼ-ի գավաթըԿատալոնական «Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ հաղթել է երիտասարդական Չեմպիոնների լիգան: Այս ցուցանիշով կատալոնացիները լավագույնն են: «Բարսելոնայի» Մ19 թիմը Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Կոլովրեյ» ստադիոնում կայացած եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է թուրքական «Տրաբզոնսփորի» Մ19 թիմին: Կատալոնացիները մրցաշարը հաղթել էին նաև 2017/2018 և 2013/2014 մրցաշրջաններում: ...
21:46 29.04.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի հրացանՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ և 335-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 26-ին խուզարկել են Լոռու մարզում բնակվող մի տղամարդու տունը՝ հայտնաբերելով ապօրինի պահվող երկփողանի հրացան: Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
21:38 29.04.2025
Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնումՏեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ և շուրջօրյա սպասարկում. 2025 թվականի ապրիլի 16-ից Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։ Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնն իրականություն դարձավ ՀՀ կառավարության ջանքերով և միջազգային գործընկերների՝ ԱՄՆ և […] ...
21:27 29.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ ակումբում հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։ Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։ Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի […] ...