«Ուոթֆորդ» «Չելսի». կարմիր քարտ, միջնամատ, ջախջախիչ պարտություն… – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+14.09 oC

«Ուոթֆորդ» «Չելսի». կարմիր քարտ, միջնամատ, ջախջախիչ պարտություն…

13:59 06.02.2018

Երեկ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Ուոթֆորդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթանակ է տարել «Չելսիի» նկատմամբ:  Այս հանդիպումը աչքի է ընկել ոչ միայն անսպասելի խոշոր հաշվով, այլև սկանդալով։

«Չելսին» 30-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով, դաշտից հեռացվել էր «ազնվականների» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն:

Խաղի ամենահիշվող դրվագներից մեկը 42-րդ րոպեն էր. «Ուոթֆորդի» ավագ Տրոյ Դինին 11 մետրանոց հարվածով «Չելսիի» դարպասը գրավելուց հետո միջնամատ էր ցույց տվել տրիբունաներին: Ըստ  Daily Mail-ի՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կքննարկի այդ միջադեպը:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդիպուց հետո մեկնաբանել է իր թիմի կրած ջախջախիչ պարտությունն  ու թիմի կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոյի հեռացումը.

 

«Մի քանի րոպեի ընթացքում երկու դեղին քարտ … իհարկե, նման իրավիճակներից պետք է խուսափել: Մեզ համար շատ ծանր պահ էր, մնացինք 10 հոգով և շատ վատ խաղացինք:

 Ջանում էինք, բայց այսօր մեզ մոտ ոչինչ չստացվեց, վատ էինք վարվում գնդակի հետ:

Նման իրավիճակում մեղավոր է մարզիչը: Հնարավոր է` ես սխալվեցի մեկնարկային կազմի հարցում: Երբ այդպես սկսում ու խաղում ես հետագայում, կասկածներ են առաջանում: Խաղի ընթացքում արդեն դժվար էր ինչ-որ բան փոխելը. ֆուտբոլիստները դա հասկանում են և սխալ որոշումներ են կայացնում: 

 

Երկրորդ կեսում թիմը ահռելի կամք ցուցաբերեց, բայց միևնույն ժամանակ` եղան շատ ցնցումներ: Մենք այսպես չենք խաղում: Պետք է սա ընդունել. ընթացիկ մրցաշրջանում դեռ ստիպված կլինենք շատ պայքարել: Չափազանց դժվար կլինի»,- ասել է Կոնտեն:

The Telegraph պարբերականի հաղորդմամբ՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ զբաղերած պաշտոնից, և հրապարակել է մարզիչների ցանկը, ովքեր կարող են գլխավորել լոնդոնյան ակումբը: Առաջատարը «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն է, նրան հաջորդում են՝ Գուս Հիդինկը, ով նախկինում գլխավորել է «Չելսին» և  Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:

 

 

 «Ուոթֆորդ» «Չելսի» հանդիպման կարևոր պահերը կարող եք դիտել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

20:40 17.04.2025

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով  պետությունը տարբեր ուղղություններով   կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։ ...

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

20:28 17.04.2025

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո, որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ։ «Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ […] ...

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

20:17 17.04.2025

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

Այս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 17.04.2025

SHANTNEWS

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

19:54 17.04.2025

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ: ...

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

19:48 17.04.2025

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […] ...

BACK_TO_TOP