Լիբանանահայ պատանի ջութակահարները ելույթ են ունեցել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Լիբանանահայ պատանի ջութակահարները ելույթ են ունեցել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

19:35 06.09.2021

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է նոր համերգաշրջանը։ Այս տարին ևս համերգային շատ օրեր կլինեն հրավիրյալ դիրիժորների ու երաժիշտների հետ համատեղ։ Համերգաշրջանի մեկնարկի առաջին օրը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները եղել են լիբանանցի պատանիները։

 «Այսօրվա մեր հյուրերը պատանի ջութակահարներն են։ Մենք աշխատում ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ևս մասնակիցը դարձնել մեր նվագախմբի։ Նրանք, ճիշտ է, դեռ փոքր են, բայց պետք է նրանց ևս հարթակ ու հնարավորություն տալ մեծ բեմերում ներկայանալու։ Մենք շարունակելու ենք տաղանդավոր պատանի երաժիշտներին, պրոֆեսիոնալներին հրավիրել մեր նվագախումբ, սա նաև մեզ համար է կարևոր, երկխոսությունների ու փորձի փոխանակում է երաժիշտներիս համար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանը։

Լիբանանահայ պատանի երկու ջութակահարները 13 տարեկան են։ Երկուսն էլ Բեյրութի ազգային կոնսերվատորիայի սաներ են։ Պատանի Էդուարդը ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Դայանի թոռն է։ Ծնվել է Երևանում, բայց 8 տարեկանից բնակվում է Բեյրութում։ Հայաստանում սա իր համերգային առաջին շրջագայությունն է։

«Պապիկս՝ Էդուարդ Դայանը, Հայաստանում հայտնի ջութակահար էր, հայրս էլ  է ջութակահար, մայրս՝ նույնպես։ Ծնողներս չէին ուզում, որ ես էլ ջութակահար դառնամ, բայց սիրում էի այդ գործիքը ու ստիպեցի, որ ինձ էլ գնեն ջութակ։ Ու սկսվեց իմ երաժշտական ուղին ծնողներիս հետ։ Բայց ինձ չեն դասավանդում, թեև աշխատում են Լիբանանի կոնսերվատորիայում։ Ինձ դասավանդում է պապիկիս ուսանողը՝ Արթուր Տեր-Հովհաննիսյանը։ Այսօր մեծ նվագախմբի հետ ելույթս երկրորդն է, Հայաստանում՝ Գյումրիում՝ առաջինը»,- նշել է Էդուարդ Դայանը։

Քեվին Քանաան 3 տարեկանից հաճախել է երաժշտական խմբակներ։ Տղայի մայրը հայ է, հայրը՝ լիբանանցի։ Քեվինը հայերեն չի խոսում։ Սա նրա Հայաստան երկրորդ այցելությունն է և առաջին համերգային ելույթը։

«Ես հայերեն չեմ հասկանում, մայրս քիչ է խոսում հայերեն, բայց գիտեմ, որ հայ ազգը շատ ճանաչված կոմպոզիտորներ ունի, իմ ուսուցիչը հայ է, նրանց մասին շատ է պատմում, գործերն է ներկայացնում։ Ուրախ եմ, որ Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբից հրավեր եմ ստացել, կարծում եմ՝ իմ հասակի բոլոր երաժիշտների համար կարևոր է, մենք պրոֆեսիոնալներից շատ բան ենք սովորում»,- նշել է Քեվին Քանաան։

Պատանի ջութակահարների հետ Լիբանանից նաև նրանց ուսուցիչն էր եկել՝ Արթուր Տեր – Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ երկու ջութակահար տղաներն էլ գերազանց առաջադիմություն ունեն։ Հայաստան էլի կգան, Գյումրիի սիմֆոնիկի հետ էլի ելույթներ են ծրագրում։ Համերգային երեկոյի ավարտին Գյումրիի պետական սիմֆոնիկի գեղարվեստական ղեկավարը պատանի ջութակահարներին նվագախմբի անվանական վերնաշապիկներ նվիրեց։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP