18:07 04.09.2021
Ամենամյա փառատոնը դարձյալ քաղաքի պատմական միջուկի մշակութային միջավայրում է՝ թանգարանների բակերում: Նախագծի առաջին համերգային երեկոն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում էր՝ Դավիթ Մելքոնյան ջազ քառյակի համերգով։ 2017 թվականից անցկացվող ջազային օրերը Գյումրիում կազմակերպում է «Մանուկյան ընկերություն»-ը՝ Ջազի հայկական ասոցիացիայի և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ:
Հին քաղաքի բակերը, որոնք գյումրեցիներն անվանում են «հայաթներ», մշտապես մտերմիկ խոսքուզրույցի, մշակութային երեկոների անցկացման վայրեր են եղել։ Այդ կոլորիտային անկյուններն իրենց սիրուն, պատմական շենքերով Գյումրիում ջազային փառատոնի անցկացման լավագույն միջավայր են դարձել։ Մշակութային «հայաթներն» արդեն որերորդ տարին է ջազային համերգների հարթակների են վերածվում:
Իմպրովիզների և ստեղծագործական ազատության, այսպես ասած, խորհրդանիշ համարվող ջազային երաժշտությունը հոգեհարազատ է դառնում, երբ հայկական ելևէջներն են միանում։ Թանգարանի բակում «Դավիթ Մելքոնյան ջազ քառյակ»-ի կատարմամբ հնչում էին հայկական երգերի հին ու նոր ջազային մշակումները: Երիտասարդ երաժիշտ-կատարողը ակումբային ու փակ միջավայրերից դուրս՝ բացօթյա տարածքներում հնչեցնելու հետաքրքիր ձևաչափը ջազի ազատության ու հանդիսատեսի ջերմության ներդաշնակություն են համարում:
«Գյումրիում յուրահատուկ ջերմություն կա և նվագելուց հասկանում ես, թե ինչ մանրակրկիտ լսում են քո նվագը և դա մեծ բավականություն է առաջացնում հենց երաժիշտի մոտ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր, ջազմեն Դավիթ Գյոդակյանը։
Սա Ջազային քառյակի առաջին համերգային երեկոն չէր Գյումրիում, «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնին էլի են մասնակցել: Ջազային երաժշտությունը գյումրեցի հանդիսատեսին այս օրերին թանգարանների հայաթներ է բերել՝ ունկնդրելու դասական ու ժամանակակից հետաքրքիր երաժշտություն։
«Ջազն ինքնին խաղաղարար և բարություն քարոզող երաժշտություն է, ուղերձը հենց խաղաղությունն է։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ նաև այս օրինակով պետք է փաստել, որ ստեղծարար աշխատանքով հնարավոր է խաղաղ աշխարհ ունենալ։ Մենք նպատակ ունենք ջազային փառատոնը դարձնել ոչ միայն ամենամյա, այլև մշակութային միջոցառումների քարտեզի վրա այնպիսի փնտրված միջոցառում, որն իր հետ Գյումրի կբերի ոչ միայն տեղի, այլև դրսի հյուրերին»,- SHANTNEWS -ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Բարության ու խաղաղության տարածումը ջազի լեզվով։ Սա է երկօրյա փառատոնի կարևոր ուղերձը։ «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում» մշակութային միջոցառման հաջորդ կանգառը Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանն էր։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...