19:51 02.09.2021
Մհեր Մկրտչյան փողոց, տնակ 49/3.․․ 35 տարի Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հասցեն է եղել։ Տարրական պայմաններից զուրկ տնակը նվագախմբի և՛ վարչական մասն էր, և՛ փորձասենյակը՝ իր անբաժան գույքով՝ միակ վառարանով։
Նվագախմբի նոր հասցեն մի քանի օր է, որ փոխվել է նախկին «Վան» առողջարանի շենքն է՝ Խրիմյան Հայրիկ 19 հասցեում։ Երրորդ աստիճանի վթարայնության շենքը ամրացնելուց և վերանորոգումներից հետո հանձնվել է նվագախմբին։
Փորձերն արդեն այստեղ են՝ նոր շենքում, տարածքային պայմանները վատը չեն, բայց էլի նվագախումբն իր հետ տնակից բերել է նավթի վառարանը։ Նոր շենքը ջեռուցման համակարգ ունի, բայց գազ չունի:
«Ջեռուցման համակարգը քաշել են, բայց գազ չունենք։ Ձմեռը որ գա, էլի էս վառարանին ենք դիմելու։ Եթե չօգտագործենք, այն որպես թանգարանային նմուշ կպահենք, որ 35 տարի սա եղել նվագախմբի ձեռուցման միակ աղբյուրը»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ժողգործիքների պետական նվագախմբի տնօրենի ԺՊ Մուրադ Մալխասյանը։
Շենքի վերանորոգման նախագծում, հետո էին պարզել, որ շատ բաներ պակասում է՝ կոմունիկացիների կառուցման հետ կապված։ Սկզբում լույս էլ չունեին, սանհանգույց էլ, դրանց խնդիրներն այժմ լուծված են , իսկ գազաֆիկացմանը՝ ոչ։ Պետական միջոցներով և «Օյունջյան» հիմնադրամի ներդրումով 3 մասնաշենքերից մեկում է հիմնանորոգում եղել, մնացածը կոսմետիկ աշխատանքներով է կարգի բերվել։
« Ակուստիկայի խնդիրները լուծված են, մենք առաստաղի և բեմի հատվածներում չափագրումներ ենք կատարել, որ ըստ այդմ որոշենք, թե ձայնային ինչպիսի համակարգ է պետք։ Չափագրումներից հետո տեղադրել ենք ու հիմա ձայնային ճիշտ հնչողությամբ երաժշտություն ենք ապահովում»,- ասել է նվագախմբի դիրիժոր Կարեն Մայիլյանը։
Նվագախումբը, որն առաջնահերթ է փորձել կարգավորել, դա նոր դահլիճում երաժշտական գործիքների և ձայնային ճիշտ հնչողության հարցն է եղել, տեղադրվել է հատուկ համակարգ։
Երգչախմբի փորձասենյակն է նաև առանձին, ինչը 35 տարի բացակայել է։ Այն դահլիճի հարևանությամբ է, բայց երաժիշտների և երգիչների փորձերը միմյանց չեն խանգարի։
Նվագախումբը նոր դահլիճում, երգիչներն էլ՝ փորձասենյակում, նոր համերգային ծրագրին են պատրաստվում։ Գյումրիի ժողգործիքների նվագախումբը հանդիսավորությամբ կբացի վերակառուցված շենքը։ Այսուհետ նվագախմբի համերգները տեղի են ունենալու նաև այս դահլիճում
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...