Ընթանում է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+12.09 oC

Ընթանում է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական նիստը

11:25 06.02.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Արթուր Օհանյանի նախագահությամբ վերսկսվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը:  Դատարան ուսումնասիրում է 120 հատորանոց քրեական գործի փաստաթղթերը: Նախորդ մի քանի դատական նիստերին ամբաստանյալները և պաշտպանական կողմը դժգոհում էին դատարանի այն որոշումից, որ պայմանագրային պաշտպաններից բացի գործի վարությում ներգրավված  են նաև հանրային պաշտպաններ: Դատարանը, սակայն, հանրային պաշտպաններին չհեռացրեց գործի վարույթից: Ի դեպ, նույնպիսի իրավիճակ է նաև ՊՊԾ գնդի գործով մյուս երկու դատաքննությունների և Սեֆիլյնաի ու 6 ամբաստանյաների գործով դատաքնությունների ժամանակ: Բոլոր ամբաստանյալները ունեն թե պայմանագրային պաշտպաններ, և թե հանրային պաշտպաննռր: Դա նշանակում է, որ անգամ այն դեպքում, եթե որոշեն բոյկոտել դատական նիստը պայմանագրային պաշտպաննրը, հանրայինները կմնան դահլիճում և դատաքննությունը չի տապալվի:

Նախորդ դատական նիստում գրություն էր ստացվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից, որով նա խնդրում էր քննարկել ամբաստանյալ Վարդան Գերավետյանի բնակարանն արգելանքից հանելու հարցը, որպեսզի այն կարողանան օտարել: Դատարանը դիմումը թողեց առանց քննության, մինչև լրացուցիչ փաստաթղթեր ներկայացվեն: Այս դատական նիստին դատախազ Արթուր Չախոյանն ասաց, որ դատարան դիմած ՍՊԸ-ի ներկայացոցւիչ Ալեքսանդր Սիրունյանը  դատավարության կողմ չի հանդիսանում, ուստի դատարանը չի կարող քննարկել վերջինիս՝ գույքը կալանքից ազատելու մասին միջնորդությունը: Դատավոր Արթուր Օհանյանն էլ նկատեց, որ Սիրունյանը լիազորություն չուներ նման հայցադիմում ներկայացնել, ուստի այն թողնվեց առանց քննության: Դատարանի որոշման առնչությամբ Վարդան Գերավետյանը դիրքորոշում չհայտնեց: 

Նշենք նաև, որ այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Հիմա դատական նիստն ընդմիջվել է, քանի որ  ամբաստանյալներից մեկն առողջական խնդիր ուներ: Նրա  համար շտապօգնության բրիգադ է հրավիրվել:  

Նիստի ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

17:11 15.04.2025

Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Հասկանում ենք մեր իրավիճակը: Ցանկանում ենք, առաջին խաղի համեմատ, ցուցադրել մեզ բոլորովին այլ կողմից և հաղթել: Հրաշքներ պատահում են, բայց մենք գիտենք նաև, որ «Բարսելոնան» այս տարի ոչ […] ...

Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են մարինացված վարունգ ուտելու հետևանքով

17:05 15.04.2025

Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են մարինացված վարունգ ուտելու հետևանքով

Ապրիլի 14-ին՝ ժամը 9:47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված […] ...

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

16:58 15.04.2025

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի […] ...

Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

16:53 15.04.2025

Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը

16:46 15.04.2025

Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ջահը:Շնորհանդեսը տեղի է ունեցել Միլանում և Օսակայում հատուկ միջոցառումների ժամանակ։ Օլիմպիական ջահը պատրաստված է ալյումին-արույր խառնուրդից և ներկված է կապույտ-կանաչ երանգներով, մինչդեռ Պարալիմպիկ խաղերի ջահն ունի բրոնզե երանգ: Ջահերը ստացել են Essential անվանումը: «Ջահի պարզ դիզայնը կոչված է ընդգծելու բոցը՝ օլիմպիական ջահի փոխանցումավազքի իրական էությունը: Գաղափարն այն […] ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

16:40 15.04.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...

BACK_TO_TOP