12:13 06.02.2018
Երկրների տնտեսական վիճակի և բիզնեսին տրված հնարավորությունների մասին ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցում Հայաստանը 2018-ին ճանաչվել է որպես չափավոր ազատ երկիր: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով միայն զարգացած Արևմտյան երկրներին:
Հիմնադրամի վերլուծաբան Թորի Ուայթինգի խոսքով՝ զեկույցում հաշվի են առնվել օրենքի գերակայությունը, կառավարության կողմից իրականացվող տնտեսության կարգավորման աստիճանն ու շուկայի ազատությունը.
«Հայաստանն ունի նույն խնդիրները, որոնք բնորոշ են Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների համար, երբ հարցը վերաբերում է կառուցվածքային բարեփոխումների և օրենքի գերակայությանը: Հենց օրենքի գերակայության և դատական անկախության անբավարար մակարդակն է այն կարևոր բաժանարար սահմանը, որը տարբերակում է իրական զարգացած երկրները զարգացողներից»,-նշել է վերլուծաբանը:
Մեր երկիրը թեև 1.6 կետով հետընթաց է ապրել նախորդ տարվա համեմատ, սակայն դրանով հանդերձ բարձրացրել է վարկանիշը՝ հասնելով 44-րդ տեղ:
Հատկանշական է, որ երբ հետևում ենք նույն հիմնադրամի նախորդ տարիների համանուն զեկույցներին, երևում է, որ մեր երկրի տնտեսական վարկանիշը այնքան էլ կայուն չէ: Մասնավորապես, եթե 1996-ին Հայաստանն ընդգրկվել է ոչ ազատ տնտեսություն ունեցող երկրների շարքում, ապա 1999-ին արդեն Վրաստանի հետ մասամբ ազատների ցանկում էր, իսկ 2004-2007 թվականներին տեղ է զբաղեցրել ազատ տնտեսություն ունեցող երկրների կողքին: 2007-ից մինչև այսօր Հայաստանը կայուն պահպանում է տեղը չափավոր ազատ տնտեսություն ունեցող երկրների շարքում՝ երբեմն ավելացնելով կամ պակասեցնելով միավորները:
Հատկանշական է, որ Հայաստանի տնտեսական խնդիրներից են համարվել կառավարության անբավարար օժանդակությունը ներդրողներին, գործարարների պաշտպանվածության ցածր մակարդակը, հարկային լայն արտոնությունների բացակայությունը, արտաքին աշխարհի հետ առևտրային կապ ունենալու սահմանափակ հնարավորությունները: Փոխարենը առավելություն են համարվել հարկային վարչարարության նոր պայմանները, բիզնես գործունեությամբ զբաղվելու ազատությունը:
2018-ի համար նախկին խորհրդային երկրներից ցուցակի առաջատարներն են Մերձբալթյան պետություններն ու Վրաստանը, որը 16-րդ տեղում է՝ արձանագրելով առաջընթաց 0.2 կետով, մինչդեռ ԱՄՆ-ն զիջում է Վրաստանին՝ հայտնվելով 18-րդ տեղում: Դրանց հետևում են Հայաստանը ու Ղազախստանը, իսկ Ադրբեջանը 67-րդ հորիզոնականով թեև նույնպես չափավոր ազատ տնտեսություն ունեցող երկրների շարքում է, սակայն զեկույցի հեղինակները նշել են, որ այս դեպքում հաշվի չեն առել այդ երկրի ներքաղաքական խնդիրները:
Հետխորհրդային բոլոր մյուս պետությունների տնտեսությունն անազատ է ճանաչվել:
«Մենք ունենք երկրներ, որոնք իրոք առաջ են ընթանում՝ Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, ունենք պետություններ, որոնք փորձում են առավելագույնը ստանալ ազատականացնելով իրենց տնտեսությունները, սակայն, միաժամանակ ունենք երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը (107-րդ), որոնք դոփում են տեղում՝ չցանկանալով որևէ կերպ ազատականացնել իրենց շուկաները»,-նշել է հիմնադրամի վերլուծաբան Թորի Ուայթինգը:
Ցանկի առաջատարներն են Հոնկոնգը, Սինգապուրն ու Նոր Զելանդիան: Առավել անազատ երկրներն են Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...