Նոր ուսումնական տարին  Գյումրիի «Ակադեմիական» վարժարանի աշակերտները դիմավորել են հիմանորոգված դպրոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Նոր ուսումնական տարին  Գյումրիի «Ակադեմիական» վարժարանի աշակերտները դիմավորել են հիմանորոգված դպրոցում

18:37 01.09.2021

Նոր ուսումնական տարին ավելի շատ փոփոխություններով է մեկնարկում ավագ օղակի աշակերտության համար։ Խոսքը, մասնավորապես, hիմնականից ավագ դպրոցներ տեղափոխությունների մասին է։ Նոր ուսումնական տարին վերակառուցված շենքում է դիմավորել Գյումրիի «Ակադեմիական» վարժարանը, որը, վերջապես, ունեցավ իր հիմնական շենքը։ Նախկին թիվ 17 դպրոցի շենքը հիմանորոգումից հետո  ծառայելու է որպես վարժարան։

Սեպտեմբերի 1-ը նոր դպրոցում դիմավորելը աշակերտությանը ոգևորել էր, թեև ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար առայժմ պայմանները լիարժեք չեն։ Գույքն ու կահավորանքը պակաս է, մի մասն էլ՝ հին։

«Հիմնանորոգված շենքում պետք է նոր գույք լիներ, բայց ինչ-ինչ պատճառներով չհասցրեցին գույքը բերել, ու որպեսզի սեպտեմբերի 1-ը հեռավար չանեինք, որոշեցինք մեր ունեցած հին գույքով, ուրիշ դպրոցներից էլ հին գույք բերելով՝ հարմարվել։ Գույքի հարցի լուծումը կարծում եմ, կլինի այսպես՝ կամ գույք կտրամադրեն, կամ ֆինանսը, որով գույք կգնենք, ու կարծում եմ այդ խնդիրը լուծված կլինի մինչև այս կիսամյակի ավարտը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է  վարժարանի տնօրեն  Արմեն Մարտիրոսյանը։

2000 քառակուսի մետր տարածք ընդգրկող վարժարանն ունի  ընդամենը 17 դասասենյակ, որտեղ սովորելու է  700 աշակերտ։ Հնարավորությունները հաշվի առնելով՝ տնօրինությունը որոշել է  դասերն անցկացնել երկհերթ: Խմբերի բաժանված ու երկհերթ տարբերակով վարժարանում այսօրվանից արդեն դաս են  պարապել։

Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցում բաց դասով են սկսել գիտելիքի և դպրության օրը։ Այն հիմնական դպրոցներից ավագ տեղափոխված նորեկ աշակերտների համար էր։ Առաջին դասը վարել է տնօրենը՝ ոչ սովորական դասապրոցեսով։ Նաիրա Թադևոսյանի խոսքը մտերմիկ զրույց էր, և ուսուցչի մատուցած գիտելիքը յուրացնելու կարևորության մասին։

Թիվ 1-ում ուսումնական այս տարում առարկայական նոր հոսքեր են ավելացել։ Այսինքն՝ ավագ օղակը  աշակերտներին  հնարավորություն է տալիս մասնագիտության ընտրության հարցում այս պահից կողմորոշվել , որ հետո՝ բուհական կրթության հարցում չսխալվեն։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP