11:52 01.09.2021
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ուղերձ է հղել Գիտության և դպրության օրվա առթիվ․
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Սեպտեմբերի 1-ը խորհրդանշական է դարձնում ձեր առանցքային և կարևոր դերակատարումը ինչպես անձնապես՝ ձեր, այնպես էլ՝ մեր պետության ապագայի համար։ Մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը գիտության ու կրթության հանդեպ լավագույնս արտահայտվել է պատմական արհավիրքների ժամանակ բազմադարյա մատյանները փրկելու և դրանք սերունդներին փոխանցելու միջոցով։ Գիտելիքի փոխանցմամբ մեր հայրերը գիտակցել են ազգի անընդհատության և զարգացման կարևորագույն պայմանը։
Այսօրվա գիտելիքահեն տնտեսության ժամակներում և ներկայի բարդ իրողությունների համատեքստում՝ խոսելով ապագայի մասին ՀՀ կառավարությունը շարունակում է գերակա խնդիր համարել գիտելիքի ու կրթության զարգացումը։ Մեր պետության հզորացման կարևոր գրավականը որակյալ կրթություն ու ժամանակակից բարձր մակարդակի գիտություն ունենալն է։ Հարափոփող աշխարհում գիտելիքն է այն կայուն արժեքը, որի ուղղությամբ ներդրումները միշտ վերադառնալու են կրկնակի ծավալով:
Համոզված եմ, որ ՀՀ կառավարության մեկնարկած կրթական բարեփոխումներով հասնելու ենք մեր սահմանած նպատակներին։ Դրա մասին են վկայում նաև հանրապետության տարբեր շրջաններում արդի չափանիշներին համապատասխանող դպրոցների շինարարության մեծածավալ աշխատանքները։ Վստահ եմ, որ ուսուցիչներն ու դասախոսներն իրենց հերթին ջանք չենք խնայելու, որպեսզի մեր նոր սերունդը զինվի գիտելիքով և իմացությամբ։ Մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուրիս ներդրմամբ ու նվիրումով հնարավոր է ստեղծել կրթական նոր մշակույթ, որը խթանելու է գիտելիքահեն տնտեսության, նաև արդիական բանակի կայացմանը։
Սիրելի’ երիտասարդներ,
կրթված և փորձառու մասնագետներից է կախված մեր պետության ապագան։ Որակյալ կրթությունն է այն հիմնաքարը, որը թույլ է տալու քայլել ժամանակին համահունչ և մրցակցել զարգացած պետությունների հետ։ Ձեր լավագույն ներդրումը Հայաստանի զարգացման մեջ ձեր կուտակած գիտելիքների ու փորձի ծառայեցումն է ի նմաստ մեր երկրի: Դա նաև լավագույն շնորհակալությունն է նրանց, ովքեր ուսման փոխարեն գերադասեցին հայրենիքի պաշտպանությունը։
Կրկին շնորհավորում եմ ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթում անսպառ եռանդ և կրթական ձեռքբերումներ»։
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...