Facebook-ը կնվազեցնի քաղաքական կոնտենտը նորությունների ժապավենում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 01 2025
  • $
    396.76
  • RUBLE
    3.71
  • 413.62
WEATHER
--3.91 oC

Facebook-ը կնվազեցնի քաղաքական կոնտենտը նորությունների ժապավենում

22:51 31.08.2021

Facebook սոցիալական ցանցը ծրագրում է հայտարարել նորությունների ժապավենում քաղաքական կոնտենտի վրա շեշտադրումը նվազեցնելու մասին։ Որպես պատճառ նշվում է օգտատերերի բացասական արձագանքները։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։

Պարբերականի հաղորդմամբ՝ քաղաքական կոնտենտի սահմանափակմանն ուղղված թեստավորումը սոցցանցը կսկսի մասնավորապես Կոստա Ռիկայում, Շվեդիայում, Իսպանիայում և Իռլանդիայում։ Առաջիկա փոփոխությունները կարող են պակասեցնել որոշ լրատվականների այցելությունները։

Այս տարի ավելի վաղ ընկերությունը սկսել էր լրատվական ժապավեններում քաղաքական բովանդակության սահմանափակման թեստավորումն ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Ինդոնեզիայում։ Facebook-ի օգտատերերի արձագանքներից պարզ է դառնում, որ փոփոխությունները նրանց դուր են եկել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կառավարության ձեւավորումը․ Թուրքիայի ԱԳՆ

22:48 07.01.2025

Սիրիայի նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կառավարության ձեւավորումը․ Թուրքիայի ԱԳՆ

Սիրիայի նոր իշխանությունների առաջնահերթ խնդիրը կառավարություն կազմելն է։ Այս մասին CNN Turk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Առաջին առաջնահերթությունը ժողովրդին ծառայող կառավարություն ձեւավորելն է»,- ասել է Ֆիդանը։ Սիրիայի նոր իշխանությունների մյուս առաջնահերթությունը, նրա խոսքով, երկրի վերականգնումն է։ Կարևոր է նաև, ըստ Ֆիդանի, Սիրիայի նոր սահմանադրության ընդունումը՝ հնարավոր է հանրաքվեի միջոցով, նաև ընտրությունների անցկացումը։ ...

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ առաջիկա վեց ամսում բանակցելու ցանկության մասին

22:36 07.01.2025

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ առաջիկա վեց ամսում բանակցելու ցանկության մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և խոստովանել է, որ դա կարող է տեղի ունենալ առաջին վեց ամիսների ընթացքում։ Քաղաքական գործիչը կիսվել է իր պլաններով՝ լրագրողների հետ զրույցում։ «Հուսով եմ, որ կբանակցեմ մինչև վեց ամսվա վերջը»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է Պուտինի […] ...

Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններ

22:24 07.01.2025

Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը տասնամյակներ շարունակ փոփոխվում ու դառնում էր քաղաքացիների համար առավել վտանգավոր: Վարձակալության հանձնված տարածքն այդպես էլ նպատակին չծառայեց, քանի որ այն վերածվել էր ժամանցի վայրի՝ գիշերակացի և նմանատիպ այլ սենյակներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Գետնանցումը բարեկարգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ […] ...

Թրամփը կոչ է արել Դանիային հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ հավակնություններից

22:12 07.01.2025

Թրամփը կոչ է արել Դանիային հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ հավակնություններից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դանիան պետք է հրաժարվի Գրենլանդիայի նկատմամբ իր հավակնություններից։ Այդ մասին նա հայտարարել է Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) իր նստավայրում լրագրողների հետ զրույցում: «Մարդիկ նույնիսկ չգիտեն, թե արդյոք Դանիան օրինական իրավունքներ ունի Գրենլանդիայի նկատմամբ, բայց եթե ունի, ապա պետք է հրաժարվի դրանցից, քանի որ մեզ դա անհրաժեշտ է ազգային անվտանգության […] ...

SHANTNEWS

22:00 07.01.2025

SHANTNEWS

Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի

21:52 07.01.2025

Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի

Շարունակում է աճել Թուրքիայի ու Իսրայելի միջև առճակատոմը: Երուսաղեմում հնչում է Անկարայի դեմ լայնածավալ պատերազմին նախապատրաստվելու առաջարկը: Այդ լարվածությունը կապված է միայն Սիրիայի՞ հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսրայելում կա այդպիսի մի պետական ատյան. այն կոչվում է «Նագելի կոմիտե»: Այդ ատյանը լիազորված է հաշվարկել, պարզել, թե ինչ կարիքներ ունի պաշտպանական ոլորտը և […] ...

BACK_TO_TOP