19:46 30.08.2021
Գյումրիի կենտրոնական հրապարակը 8 տարի առաջ էր հիմնանորոգվել, իսկ հաջորդ տարիներին հրապարակին հարող մայթերից երկուսը սալապատեցին, մյուս երկուսը ՝ ասֆալտապատեցին։ Հիմա առանց մայթերի, հրապարակն ընդգրկվել է սուբվենցիոն ծրագրում, ընդամենը առաջացած ճաքերի պատճառով, որոնք ամեն տարի կոմունալ բաժինը ընթացիկ նորոգումներով փակել է։ Մասնագիտական ուսումնասիրությունների ու ֆինանսական հաշվարկների հանրագումարում են որոշել, որ ձեռնտու է 8 տարի առաջ արված ասֆալտաշերտը քանդել, նորից ասֆալտապատել, քան ամեն տարի ճաքալցումներ անել:
Հրապարակի 10 հազար քառակուսի գծամետր տարածքից ասֆալտաշերտը հեռացվում է 5 սմ խորությամբ, նույն հաստության էլ նոր ասֆալտաշերտն է լինելու։ Հիմնային նորոգում ասվածը, սակայն, չի ենթադրում կոմունիկացիոն ցանցի կամ այլ ենթակառուցվածքների նորացում։ Ջրահեռացման համակարգ անցկացնելու անհրաժեշտություն ևս չկա։
Սուբվենցիոն ծրագրի չափորոշիչներն ու նախապայմաններն էլ ձեռնտու տարբերակ են եղել քաղաքի բյուջեց քիչ գումարներ ծախսելու հաշվին կրկին փորձել հրապարակի ասֆալտաշերտը թարմացնելու ։ 120 միլիոն դրամ արժեքով ծրագրի 60 տոկոսի գումարը քաղաքային բյուջեից կներդրի , իսկ մնացածը՝ պետական ֆինանսավորումն է։ Հրապարակի քարե գորգն ավելին հին է՝ կառուցված 2008 թվականին, բայց նորոգման աշխատանքներ նախատեսված չեն։
«Հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրով շատրվանների աշխատանքը կփոխենք, կկարգավորենք։ Նախկին ծրագիրը, որ կազմեցին բերեցին քննարկելու, ճիշտն ասած, երաշխիքները քիչ էին, դրա համար մենք այդ քայլին չգնացինք ու հրաժարվեցինք։ Հրապարակում ջրահեռացում գոյություն չունի, հետևաբար, ջրահեռացման համակարգ չի լինի, բնական թեքություններով է ջուրը հոսում: Հետիոտնային անցումները՝ 8 մետր լայնությամբ, չորս կողմերով լինելու են սալապատ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։
Իսկ hաջորդ տարի նույն սուբվենցիոն ծրագրով պատրաստվում են շատրվանը նորացնել։ Անցած տարվանից շատրվանի տեխնիկական վիճակի ուսումնասիրության մասին եզրակացություն կար, նախագիծ էլ կար, թե ինչպիսի տեսք էր ունենալու 1961 թվականին կառուցված շատրվանը։ Պարզվում է որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնելու արդյունքում կազմված նախագիծն արդեն պետքական չէ, նորը կազմելու մասին են մտածում։
Առայժմ կոմունալ բաժնի համար հստակ են կենտրոնական հրապարակի ասֆալտաշերտի նորացման աշխատանքների ժամկետները։ Երկու ամսում, ինչպես կոմունալ բաժնի պետն է նշում, հիմնանորոգումները պետք է ավարտվեն։ Ասֆալտաշերտն հեռացնելուց հետո աշխատատար գործը կլինի հետիոտնային անցումների սալապատումը, այսինքն՝հրապարակում ևս դրանք գծանշումներով չեն լինի։ Հիմա աշխատանքները հրապարակի մի հատվածում են, շրջանաձև երթևեկությունն էլ ժամանակավոր հանդիպակաց է դարձել։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...