Գործն ուղարկել նոր քննության, փոխել գրավի չափը կամ վերացնել այն. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը վերաքննիչ դատարանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+8.09 oC

Գործն ուղարկել նոր քննության, փոխել գրավի չափը կամ վերացնել այն. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը վերաքննիչ դատարանում է

14:19 30.08.2021

ՀՀ Վերաքննիչ դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի դեմ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով ՀՀ ՔՐ.ՕՐ 300.1 հոդվածի հատկանիշներով  քրեական գործի կարճման դեմ  դատախազության և պաշտպանական կողմի բողոքների քննությունը: Պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը, ներկայացնելով  բողոքը, նշել է, որ «ընդհանուր իրավասության դատարանը դատավարության պարտադիր մասնակիցներից մի քանիսի  բացակայության պայմաններում, ոչ պատշաճ դատական նկստում որոշում է կայացրել  բավարարել քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը առերևույթ սահմանադրությանը հակասող նորմերի կիրառմամբ և ոչ ճիշտ դատավարական կարգով: Դադարեցրել է ամբաստանյալների նկատմամբ ՀՀ Քր.Օր 300.1  և  ՀՀ Քր.Օր  38.300.1 հոդվածներով քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչի արդյունքում խախտվել են  տուժողների և տուժողների իրավահաջորդների արդար դատաքննության իրավունքները»: Պետական մեղադրողը միջնորդել է 2021 թվականի ապրիլի 6-ի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական  հետպնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաներ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյան էլ ներկայացրել են իրենց  բողոքները, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց 2 մլրդ դրամ գրավը վերացնելուն կամ դրա չափը փոփոխելուն:

«2021 թվականի ապրիլի 6-ից  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պահպանված խափանման միջոցի հետևանքով վերջինս կրում է իր իրավունքներից և ազատություններից ոչ համաչափ բխող բարոյական և նյութական վնասներ»,- ասել է Հայկ Ալումյանը:

Դատարանը հետաձգեց բողոքների քննությունը, քանի որ տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա  Սաֆարյանը այլ դատական նիստի մասնակցելու համար հեռացել էր նիստից: Դատարանը հաջորդ  նիստին՝ սեպտեմբերի 15 ին,  կլսի նաև Սեդա  Սաֆարյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ

16:35 26.11.2024

Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպան Դի Ռիզոյի աշխատանքը Հայաստանում եւ շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ […] ...

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

16:27 26.11.2024

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

Եգիպտոսի Մարսա Ալամ առողջարանային քաղաքի ափերի մոտ Sea Story զբոսանավի վթարից հետո երեք զոհերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է Al Masry Al Youm թերթը՝ վկայակոչելով Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին։ Ավելի վաղ Հանաֆին հայտնել էր, որ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավից քսանութ մարդ է փրկվել, 17-ը համարվում են անհետ կորած։ […] ...

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

16:20 26.11.2024

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը ֆրանսիական «Բրեստի» դեմ։ Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ «Յամալն իրեն անհամեմատ լավ է զգում։ Նա լավ աշխատանք է կատարել մարզմանը, սակայն բաց կթողնի «Բրեստի» դեմ խաղը։ Մենք պետք է զգույշ լինենք նրա ապաքինման հարցում և հուսով ենք` նա խաղադաշտ կվերադառնա շաբաթ օր։ […] ...

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

16:13 26.11.2024

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:07 26.11.2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

16:02 26.11.2024

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

Փորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...

BACK_TO_TOP