Չինաստանը ԱՀԿ-ին կոչ է անում ստուգել ԱՄՆ-ի լաբորատորիաները՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

Չինաստանը ԱՀԿ-ին կոչ է անում ստուգել ԱՄՆ-ի լաբորատորիաները՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար

13:15 26.08.2021

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չեն Սյուն խնդրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը  ստուգում անցկացնել  ամերիկյան կենսալաբորատորիաներում, ինչը կօգնի բացահայտել կորոնավիրուսային համաճարակի ծագումը: Այս մասին գրել է Global Times-ը:

«Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ լաբորատորիայից արտահոսքի հարցը բաց է մնում, ապա այնպիսի լաբորատորիաները, ինչպիսիք են Ֆորտ Դեթրիկը և Հյուսիսային Կարոլինայի պետական ​​համալսարանի լաբորատորիան, պետք է բացահայտ հետաքննության ենթարկվեն», – ասել է Չեն Սյուն:

Նա նշել է, որ Ուհանի ինստիտուտից վիրուսի արտահոսքի վարկածը քիչ հավանական է:

«Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ վիրուսը ստեղծվել է արհեստականորեն, ապա ամերիկյան լաբորատորիաները նույնպես պետք է ստուգվեն», – ավելացրել է  դիվանագետը:

Օգոստոսի 24 -ին ԱՄՆ հետախուզական գործակալություններն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ներկայացրեցին զեկույց կորոնավիրուսի ծագման մասին, որը զուրկ է խնդրի վերաբերյալ հստակ եզրակացություններից: Ուսումնասիրության սկզբնական խնդիրն էր որոշել ՝ արդյո՞ք կորոնավիրուսը կենդանուց մարդուն է փոխանցվել, թե՞ դրա տարածումը Ուհանի լաբորատորիայի արտահոսքի արդյունք է:

Ավելի վաղ Միացյալ Նահանգներում առաջ քաշվեց կորոնավիրուսի արհեստական առաջացման վարկածը: ​​Մայիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն զեկուցեց տեղեկատվության «անուղղակի ապացույցների» մասին, որ SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակի արտահոսքը սկսվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից:

Մինչ այդ՝ մարտի վերջին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակեց հաշվետվություն հունվարին Չինաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ:Նշվեց, որ փորձագետները չեն կարող միանշանակ եզրակացության գալ: Ըստ վերջնական փաստաթղթի, ամենահավանական վարկածը վիրուսի փոխանցումն է կենդանիների միջև, այնուհետև ՝ մարդկանց, ամենաքիչը՝ SARS-CoV-2- ի առաջացումը լաբորատոր պայմաններում: Միևնույն ժամանակ, հետազոտողները խորհուրդ չէին տվել ուսումնասիրել SARS-CoV-2- ի լաբորատորիաից արտահոսքի վերաբերյալ վարկածը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքում

08:35 26.11.2024

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքում

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող Բրեթ Մաքգուրքը սաուդյան պաշտոնյաների հետ կքննարկի, թե ինչպես Իսրայելի հետ հնարավոր զինադադարը Լիբանանում կարող է օգնել մեղմել մարտերը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։ «Բրեթ Մաքգուրքը, որը պարբերաբար մեկնում է Մերձավոր Արևելք, նոյեմբերի 26-ին կլինի Սաուդյան Արաբիայում, […] ...

Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի Ֆյուրիին

08:25 26.11.2024

Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի Ֆյուրիին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Շոն Փորթերը կանխատեսել է, որ Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիի դեմ երկրորդ մենամարտում կրելու է առաջին պարտությունը։ «Ես Ֆյուրիից հաղթանակ եմ ակնկալում։ Նա խոշորամարմին է և գիտի` ինչպես դա օգտագործել իր օգտին։ Կարծում եմ` երկրորդ մենամարտը, գրեթե ամբողջությամբ, կլինի այնպիսին, ինչպիսին առաջինն էր։ Ֆյուրին […] ...

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

08:20 26.11.2024

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, մասնակցելու են Վաշինգտոնի նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին։ «Նախագահը խոստացել է, որ ինքը կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նա և Առաջին տիկինը կհարգեն այդ խոստումը և կմասնակցեն երդմնակալությանը»,-նախագահական ինքնաթիռում լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:10 26.11.2024

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

08:05 26.11.2024

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...

Հրդեհ Գառնի գյուղում

08:00 26.11.2024

Հրդեհ Գառնի գյուղում

Նոյեմբերի 25-ին, ժամը 21:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի տներից մեկին հարակից այրվում է հավաբուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից հինգ կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ թաղամասի 2-րդ փողոցի […] ...

BACK_TO_TOP