«Իմ հայ երեխաները»․Գյումրիում կայացել է գերմանուհի գրող Լոիզ Ֆիշեր Ռուգեի  հայերեն թարգմանության գրքի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

«Իմ հայ երեխաները»․Գյումրիում կայացել է գերմանուհի գրող Լոիզ Ֆիշեր Ռուգեի  հայերեն թարգմանության գրքի շնորհանդեսը

18:55 25.08.2021

«Իմ հայ երեխաները»․ այսպես է կոչվում գերմանացի գրող, հրապարակախոս Լոիզ Ֆիշեր Ռուգեի գրիքը, որը 88-ի երկրաշարժից տուժած այն երեխաների մասին է, որոնք բուժում են ստացել Մոսկվայի մանկական կլինիկայում։ Հեղինակն այդ տարիներին Մոսկվայի հիվանդանոցին բժշկական սարքավորումներ է նվիրաբերել ու հենց այստեղ էլ ծանոթացել է հայ երեխաներին ու գրի առել նրանց փրկության պատմությունները:

Գիրքը գերմաներենով լույս է տեսել 1989 թվականին, բայց թարգմանված տարբերակը հրատարակվել է միայն այս տարի: Գրքի հայերեն թարգմանությունը ստանձնել է Վանուհի Բաղմանյանը, ով ևս ներկա էր գրքի շնորհանդեսին: Հայերենով թարգմանելու նախաձեռնությունը գրքի հերոսներից Ազնիվ Նասլյանինն է, որը Սպիտակ քաղաքի փլատակներից է փրկվել ու հայտնվել Մոսկվայի կլինիկայում:

Այսօր հեղինակը՝ Լոիզ Ֆիշեր Ռուգեն Շիրակի մարզային գրադարանում ներկա է գտնվել   գրքի թարգմանված տարբերակի շնորհանդեսին, որին մասնակցել են գրքի հերոսները: 33 տարի անց նրանց հանդիպումը հեղինակի հետ հուզիչ ու ջերմ էր:

«Գիրքն իմ երեխաների մասին է, այդ տարիներին ես ապրում էի իրենցով, իրենց կյանքով։ Գերմանիայից Մոսկվա էի հասնում, որ իմ երեխաների կողքին լինեի, օգնեի, գուրգուրեի, որի կարիք շատ ունեին։ Իմ ամբողջ սերն եմ տվել նրանց։ Ամեն օր մեկին նորովի էի բացահայտում, գրում էի իրենց խոսքերն ու այն ամենը, ինչ պատմում էին։ Իրենց ցավն իմն էր դարձել, ես իրենց հերոսներ չեմ դիտարկել, նրանք ինձ համար կյանքում պայքարի խորհրդանիշներ են եղել։ Այսօր ես նորից իմ հայ երեխաների կողքին եմ  ու վերապրում եմ այդ տարիները»,-ասում է գրքի հեղինակ Լոիզ Ֆիշեր Ռուգեն։

Շատերի համար 88-ից հետո Մոսկվայում անցկացրած ամիսները որոշիչ են եղել մասնագիտության ընտրության հարցում:

«Ես 14 տարեկան էի, դպրոցում եմ եղել երկրաշարժի ժամանակ, հետո տեղափոխվել եմ Մոսկվա, հետո Կանադա։ Ես դեռ փոքրուց էի ուզում դառնալ բժիշկ, բայց ավելի շատ հիվանդանոցում, այդ օրերը հետք թողեցին, ու դեռ այդտեղ ես ինձ բժիշկ էի պատկերացնում։ Տիկին Լոիզը մեզ համար ընտանիքի անդամի նման է եղել, բոլորիս հետ մտերիմ էր, կարծես իր սեփական երեխաները լինեինք»,- պատմել է «Գյումրի» բժշական կենտրոնի փոխտնօրեն, բժիշկ Արմեն Խաչատրյանը։

«Հիմա ավելի շատ բան ես այս գրքից եմ իմանում, լավ չեմ հիշում այդ տարիները։ Տիկին Լոիզը մեծ օգուտ է տվել մեզ, հիվանդանոցին բուժսարքավորումներ է բերել, բայց դրանք այն ժամանակ մեզ այնքան էլ հետաքրքիր չէին, մեզ այդ օրերին հետաքրքիր էր միայն նրա հետ կապը, որը մեծ ջերմություն էր փոխանցում»,- ասում է Ազնիվ Նասլյանը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP