Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետր բարձրություն ունեցող դրոշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+2.09 oC

Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետր բարձրություն ունեցող դրոշը

14:32 23.08.2021

ԼՂ խաղաղապահ զորախմբի Ռուս զինծառայողները մասնակցել են ՌԴ պետական ​​դրոշի օրվա տոնակատարությանը, գրում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառումը սկսվել է ՌԴ օրհներգի ներքո երկրի պետական ​​դրոշի բարձրացմամբ:

«Օգոստոսի 22 -ին մենք նշում ենք մեր երկրի պետական ​​դրոշի օրը. այս տոնը կոչված է միավորել և համախմբել բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր սրբորեն գնահատում են իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը»,- անձնակազմին դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:

«Թույլ տվեք շնորհավորել ձեզ համառուսաստանյան տոնի` Ռուսաստանի պետական ​​դրոշի օրվա կապակցությամբ: Այս դրոշի ներքո մեր ժողովրդի բազմաթիվ սերունդներ իրականացրել և շարունակում են նշանակալի իրադարձություններ իրականացնել»,- ասել է «Մենք միասնական ենք» նախագծի ղեկավար Արմեն Գուլնազարովը:

«Այսօր Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորակազմի մշտական ​​տեղակայման կետի տարածքում տոնական կազմավորում անցկացվեց` նվիրված Ռուսաստանի դրոշի օրվա մեծ տոնին, «Մենք միասնական ենք» միության կամավորների հետ Ռուսաստանի Դաշնությունից բերվել է ՌԴ 50 մետրանոց, 5 մետր լայնությամբ դրոշը: Այն ցուցադրվեց ամբողջ անձնակազմին, ընթերցվեց տոնական հրամանը, բոլոր զինծառայողները խրախուսվեցին, այդ թվում` համեղ նվերներով, կարկանդակներով, քաղցրաբլիթներով»,- ասել է Եգորովը:

Միջոցառումն ավարտվել է Ռուսաստանի Դաշնության 50 մետրանոց դրոշի ցուցադրությամբ և ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ հանդիսավոր երթով:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայի ԱԳՆ-ը անհանգստացած է աֆղանական-պակիստանյան սահմանի սրացումներով

23:08 28.12.2024

Մոսկվայի ԱԳՆ-ը անհանգստացած է աֆղանական-պակիստանյան սահմանի սրացումներով

Մոսկվան անհանգստացած է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին լարվածությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվան անհանգստացած է պակիստանա-աֆղանական սահմանին լարվածության աճով, որտեղ կրակահերթերի հետևանքով զոհվում են ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Անցած երեքշաբթի Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի Պակտիկա նահանգի Բարմալ թաղամասին, ինչի հետևանքով […] ...

Արքայազն Էնդրյուն հրաժարվել է զբոսնել Էլիզաբեթ II-ի շների հետ

22:56 28.12.2024

Արքայազն Էնդրյուն հրաժարվել է զբոսնել Էլիզաբեթ II-ի շների հետ

Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր որդին՝ արքայազն Էնդրյուն, ընկճախտի մեջ է ընկել և հրաժարվել է զբոսնել մոր շների հետ։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ 64-ամյա Էնդրյուն դադարեցրել է զբոսանքի տանել իր մոր երկու շներին, որոնց նա ժառանգել է 2022 թվականին նրա մահից հետո: Արքայազնը ընտանի կենդանիներին խնամելու պատասխանատվությունը հանձնել է ծառաներին, թեև, նախկինում […] ...

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել

22:36 28.12.2024

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջաելի նահանգի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, հայտնում է Türkiye թերթը։ «Քոջաելիի շենքերից մեկում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, և, ինչպես հայտնի է դարձել, միջադեպի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել»,- ասվում է նյութում։ Նշվում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Դարիջայի շրջանում։ Դեպքի վայր են […] ...

Business Insider. Թրամփի կողմնակիցները տարաձայնություններ ունեն ներգաղթի հարցում

22:24 28.12.2024

Business Insider. Թրամփի կողմնակիցները տարաձայնություններ ունեն ներգաղթի հարցում

Ամերիկայի ապագա վարչակազմի ներգաղթային քաղաքականության վերաբերյալ տեսակետների տարբերությունները հանգեցրել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների շարքերի պառակտմանը։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։ Ինչպես նշվեց, Թրամփի կողմնակիցները Սիլիկոնային հովտում, որը հանդիսանում է ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության կենտրոնը, աչքի չեն ընկել ներգաղթի վրա MAGA շարժման որոշ ներկայացուցիչների հետ: Առաջինները՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, աջակցում են H-1B հատուկ […] ...

SHANTNEWS

22:00 28.12.2024

SHANTNEWS

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հիվանդանոցի մոտ կալանավորել է ավելի քան 240 արմատականների

21:54 28.12.2024

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հիվանդանոցի մոտ կալանավորել է ավելի քան 240 արմատականների

Գազայի հատվածում գործողության ընթացքում իսրայելցի զինվորականները տարբեր խմբավորումների, այդ թվում՝ արմատական ​​ՀԱՄԱՍ և Իսլամական ջիհադ շարժումների ավելի քան 240 պաղեստինցի արմատականների են ձերբակալել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ ձերբակալություններն իրականացվել են անկլավի հյուսիսում գտնվող Ջեբալիյա փախստականների ճամբարի տարածքում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի տարածքում նպատակաուղղված գրոհի ժամանակ։ Զինվորականների խոսքով՝ հիվանդանոցային համալիրն օգտագործվել […] ...

BACK_TO_TOP