Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը

17:34 13.07.2018

2018թ. հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քննությամբ պարզվել է, որ ոստիկանության օրվա կապակցությամբ՝ ՀՀ ՈԶ N զորամասի անձնակազմը պետք է պարգևատրվեր մինչև մեկ պաշտոնական դրույքաչափով: Տեղեկանալով այդ մասին՝ զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետին հայտնել է զորամասի թվով 8 ենթասպաների անուններ՝ առավել բարեխիղճ ծառայելու համար 93.000 դրամ գումարի չափով դրամական պարգևավճարներ տալու նպատակով։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մայիսի սկզբին, երբ փոխանցվել են նշված գումարները, գնդապետն իր վարորդին փոխանցել է, որ վերջինս, ինչպես նաև մնացած ենթասպաները, որոնց 93.000-ական դրամ է փոխանցվել, հավաքեն 52.000-ական դրամ գումարը և փոխանցեն իրեն՝ պատճառաբանելով, թե, իբր, տեղի է ունեցել սխալմունք և նրանք պետք է պարգևատրվեին 41.000-ական դրամով: Հաջորդ օրը, վարորդը գնդապետին է փոխանցել հավաքված ընդհանուր 416.000 դրամ գումարը:

12.07.2018թ. գնդապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, և վերջինս հարցաքննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու կասկածանքի շուրջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

16:10 27.11.2024

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

Մյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 1-0 հաշվով հաղթելով ֆրանսիական ՊՍԺ-ին, եվրագավաթներում շարունակել է առանց պարտությունների շարքը տնային խաղերում։ Գերմանական ակումբն այդ շարքը հասցրել է 33 խաղի (31 հաղթանակ, 2 ոչ-ոքի) ու կրկնել «Բարսելոնայի» ռեկորդը։ Կատալոնական ակումբը եվրագավաթներում 33 խաղ անընդմեջ տնային պարտություն չէր կրել 2009-2020թթ․ թվականների ընթացքում։ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո «Բավարիան» 9 […] ...

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:03 27.11.2024

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

15:55 27.11.2024

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

Պաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

15:50 27.11.2024

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

15:42 27.11.2024

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...

BACK_TO_TOP