16:25 05.02.2018
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը խոսել է գազի բալոնների պայթյունների պատճառների մասին, երկու հիմնական պատճառ աձանձնացնելով՝ գազալցակայաններում բարձր ճնշումով լցավորելը և գազաբալոնները փորձարկման չտանելը.
«Ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտներ են դրանք, որի հիման վրա էլ բալոններն են նախատեսվել, որ առավելագույնը 200 կգ սմ քառակուսի ճնշումն է պետք, ժողովրդի լեզվով ասած՝ 200 ատմասֆերը պետք է պահանվի: Պետք է լցավորվի դրանից ոչ ավել բարձր ճնշմամբ», – ասել է Տիգրանյանը, հիշեցնելով, որ այդ և մյուս նորմատիվները սահմանվել են դեռ 2005 թվականին՝ կառավարության 2388N որոշմամբ:
Ինչ վերաբերում է երկրորդ պատճառին՝ գազաբալոնները, կարգով սահմանված, 2 տարին մեկ փորձարկման չտանելուն, դրանց ամրությունն չստուգելուն, ապա այստեղ այսպիսի վիճակագրական թվեր կան՝ ավտոմեքենաների վրա տեղադրված 400 հազար գազաբալոնների 2 տոկոսն է միայն սահմանված ժամկետներում փորձաքննություն անցնում ու դրանք հիմնականում մեծ ընկերություններին պատկանող ավտոմեքենաների գազաբալոններն են:
Հարցին, թե ի վերջո ո՞վ իրավունք ունի ստուգելու, վարորդն ունի՞ գազաբալոնի որակի մասին ասող փաստաթուղթ, թե ոչ. «Էքսպերտ թեչ» ընկերության տնօրենը պատասխանել է, որ դա կարող են անել միայն գազալցակայանում: Կարգը հենց այդպես էլ սահմանում է՝ լիցքավորում կատարելուց առաջ լցակայանում պետք է պահանջեն փաստաթուղթը և այն տեսնելուց ու համոզվելուց հետո միայն մեքենան լիցքավորել: Թե ինչու՞ չեն պահանջում հարցին, Տիգրանյանն այսպիսի պատասխան է տվել.
«Անվստահության մթնոլորտի պատճատով: Ինքը պարզ ասում է, որ եթե ես պահեմ 200-ը, գնալու է կողքի գազալցակայանը 220, 230 լցնի, էն մյուսում 250: Դա գաղտնիք չի, դա բոլորը գիտեն, որ իրականում էդպես է», – պարզաբանել է Տիգրանյանը, պնդելով, որ գազալցակայաններում ցանականում են պահպանել առավելագույնը 200 ճնշում լիցքավորելու կարգը, բայց անվստահության մթնոլորտն է, որ դա թույլ չի տալիս.
«Որ սարքավորումները 200 ճնշումից ավել չտան, դա զուտ տեխնիկական միջոցներով կարելի է կարգավորել: Մարդկային գործոնը հնարավոր է հանել, բայց պահանջ, որ պետք է անպայման փորձարկված բալոնները լցավորեն, նույն տրամաբանությամբ չի գործում՝ եթե ես չանեմ, գնալու է հենա 200 մետր էն կողմ, կամ 500 մետր էն կողմ ուրիշ գազալցակայն կա էնդեղ է անելու», – ասել է բանախոսը:
Տիգրանյանը հիշեցրել է, որ Հայաստանն գազալցակայանների ամենամեծ թիվն ունեցող երկիրն է: Հայատանում ավելի քան 500 հազար ավտոմեքենաներից 300 հազարը աշխատում են գազով: Գազալցակայաններն էլ մրցակցում են ոչ թե որակով գազ լիցքավորելով, այլ ավելի մեծ ճնշում տալով՞
«Մեզ մոտ մտուտացիայի ենթարկված մրցկացություն է», – ասել է Մկրտիչ Տիգրանյանը:
Հիշեցնենք նաև, որ գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրենն իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում է վերահսկամն գործառույթը ոստիկանությանը հանձնելով: Ըստ նրա, եթե ոստիկանությունը տեխանձնագրի նման վարորդից պահանջի նաև գազաբալոնի անվտանգ լինելու վերաբերյալ փոստաթուղթը, վարորդները ստիպված կլինեն ստուգման տանել իրենց ավտոմեքենաների գազաբալոնները, հնամաշները կխոտանվեն և դաշտ վերահսկելի կդառնա:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...