«Արփի լիճ» ազգային պարկի տարածքի խոտհարքներից տասնյակ տնտեսություններ չեն օգտվել․ գյուղացիները բողոքում են անհավասար բաշխումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքի խոտհարքներից տասնյակ տնտեսություններ չեն օգտվել․ գյուղացիները բողոքում են անհավասար բաշխումից

18:13 17.08.2021

Արփի և Աշոցք խոշորացված համայնքների բնակիչները դժգոհում են «Արփի լիճ» ազգային պարկի  հաշվեկշռում գտնվող խոտհարքների բաժանման գործընթացից: Բնակիչները բողոքում են, որ ազգային պարկի արգելոցային ու սահմանամերձ գոտիներում գտնվող հողատարածքներն այս տարի բաշխվել  են անհավասարաչափ, շատերը զրկվել են  խոտհունձ կատարելու և անասնակեր կուտակելու հնարավորությունից: Խոտհարքներից զրկվել են նաև այն գյուղացիները, որոնք  վարձակալական հիմունքներով  տարիներ շարունակ  տնօրինել են ազգային պարկի տարածքում  եղած հողակտորները:

«Դիմել ենք, ասել են՝ հող չկա ազատ։ Ես շատ չեմ ուզել, ընձի 10 հեկտար էղնի, հերիք է, ես ուրիշների պես  չեմ ասում՝ 40-50 հեկտար տան, թող բոլորին հավասարաչափ բաշխեն»։

«Մեկը թող չքաղի 100 հեկտար, մյուսը՝ ոչ մի բան, գոնե բոլորին էլ հատկացնեն, բոլորն էլ ունենան։ Մեկը չհնձի տեղում վաճառի, մյուսն էլ  խոտի պակասի պատճառով իրա անասունները վաճառի»։

«Նախորդ տարի 30 հեկտարի համար դիմում էի գրել, հատկացրին 10 հեկտար, այս տարի էլ դիմումս գրել եմ, որ գոնե  նույն տարածքը հատկացնեն, քաղեմ, բայց դա էլ չեն տվել, իսկ իմ անասնագլխաքանակը շատացել է, կանգնել եմ խնդրի առաջ, ստիպված պետք է անասունները  մորթեմ»։

Իրենց դժգոհություններն էին ներկայացնում խոտհարքներից զրկված գյուղացիները։ Բողոքների շարքում էին նաև նրանք, ովքեր վարձակալական հիմունքներով  տարիներ շարունակ  տնօրինել են ազգային պարկի տարածքում եղած հողակտորները:

Արփի լճի տարածքի 9 գյուղերի  համայնքապատկան հողատարածքների մեծ մասը 2011 թվականին է կառավարության որոշմամբ փոխանցվել «Արփի լիճ» ազգային պարկի հաշվեկշիռ: Ըստ ուսումնասիրությունների, այդ տարածքներում հայտնաբերվել են եզակի թռչնատեսակներ և դրանց պահպանության, բնական աճի համար  պետք էր ստեղծել արգելոցային  հարմարավետ միջավայր:

Ազգային պարկի ընդհանուր տարածքը  այժմ 21 հազար հեկտար է, որի կեսից ավելին  արոտավայրերն ու խոտհարքներն են։ Դրանք խոտհունձ կազմակերպելու համար գյուղացիներին  տրամադրվում է  վարձակալական հիմունքներով: Կան վարձակալներ, որոնք  նախկին գյուղապետարանների հետ ունեն կնքած երկարաժամկետ պայմանագրեր, մյուս հողատարածքները  բնակիչներին է բաշխվում կարճաժամկետ պայմանագրերով:

Գյուղացիները դժգոհում են, որ ազգային պարկի տարածքում մի քանիսին հատկացվել է տասնյակ, նույնիսկ  հարյուրավոր հեկտար հող և, ըստ նրանց, խոտհարք ունենալու համար  բարեկամական ու ընկերական կապերով են առաջնորդվել: «Արփի լիճ» ազգային պարկի տնօրինությունը գյուղացիների ասածները անհիմն է համարում։ Բողոքով պարկի տարածք եկածներին ՊՈԱԿ-ի պատասխանատուները  հանդիպում չունեցան։ Տնօրենի տեղակալը նշեց, թե ընդունելության հատուկ օրեր ունեն և հողօգտագործողներին պարզաբանումներ կտան  այդ ժամանակ։

«Էս տարի չի տրամադրվել, քանի որ նախորդ տարի փորձեցինք տրամադրել, բայց ունեցանք շատ բողոքներ արգելոցային գոտում խոտհունձ իրականացնողներից, մարդկանց դաշտերն էին անօրինական քաղում։ Այս  տարի էլ հանձնաժողովը որոշեց այդ գյուղացիներին խոտհարքներ չտրամադրել»,- Shantnews.am-ի թղթակցին  պարզաբանումներ է տվել «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտակ Ֆարզադյանը։

Պարզվում է, ազգային պարկի  հողակտորները բաժանելու գործառույթը պատկանում է  հանձնաժողովին, որում, ՊՈԱԿ-ի  8 աշխատակիցներից բացի, ընդգրկված են Արփի և Աշոցք խոշորացված համայնքների ղեկավարները: Նույն հանձնաժողովի որոշմամբ է նաև, որ  խոտհարքներ այս տարի չեն տրամադրվել այն գյուղացիներին ու ֆերմերներին, որոնք նախորդ տարիներին վարձակալական պայմանագրերով օգտագործել են հողերը:

Ազգային պարկի հողերը, որպես վարձակալական տարածքներ, գյուղացիներին աճուրդային կարգով չեն տրամադրվում, սահմանամերձ ուղեկալների տարածքում ևս 1045 հեկտար խոտհարք կա, որտեղ այս տարի  հողակտորները դեռ բաժանված չեն։

«Արգելոցային գոտու սահմանամերձ հատվածում  ոչ մի հեկտար հողատարածք դեռևս տրամադրված չէ, հանձնաժողովը դեռ քննարկումների փուլում է։ Էս պահի դրությամբ դեռևս անցաթղթերը տրամադրված չեն, որպեսզի մենք ավելի հստակ հասկանանք, թե քանի հոգու և ինչքան հողատարածք կարող ենք տրամադրել»,- ասել է Արտակ Ֆարզադյանը։

Խոտհարքների բաշխումից դժգոհ գյուղացիներն ու ֆերմերները դեռ սպասում են ազգային պարկի տնօրինության որոշմանը, եթե  սահմանամերձ  հատվածներում հող չհատկացնեն, ստիպված են անասնագլխաքանակ կրճատել։ Իրենց բողոքը պատրաստվում են ներկայացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX , ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP