18:45 16.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը։
Ողջունելով Վինայ Սահասրաբուդհեի այցը Հայաստան՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ հայ-հնդկական համագործակցությունը մեծ ներուժ ունի. «Ես մեծապես կարևորում եմ մեր բարեկամական երկրների համագործակցությունը և վստահ եմ, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերը կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանը և զարգացմանը: Այս հանդիպումը և քննարկումները նպատակ ունեն ակտիվացնել և առավել արդյունավետ դարձնել երկկողմ փոխգործակցությունը»:
ԿԳՄՍ նախարարը հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդման համար առաջարկել է դիտարկել Հայաստանում հնդկական կրթամշակութային կենտրոն հիմնելու հնարավորությունը: Վ. Դումանյանի խոսքերով՝ կենտրոնը կարող է նպաստել Հայաստանում Հնդկաստանի մշակույթը լավագույնս ներկայացնելուն և գործել որպես կրթամշակութային փորձի փոխանակման հարթակ: Շարունակելով մշակույթի ոլորտում համագործակցության թեման՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է համագործակցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ և Հայաստանում հնդիկ կինոարտադրողների մասնակցությամբ կինոարտադրության նախագծեր իրականացնել: Նախարարը նաև առաջարկել է դիտարկել պետական կրթաթոշակային ծրագրի ներդրումը հայ և հնդիկ ուսանողների համար:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև միջբուհական, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը ուսանողների և դասախոսների, մարզիկների և մարզիչների միջև, ինչպես նաև երիտասարդների շրջանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Վինայ Սահասրաբուդհեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դրական է արձագանքել հնչած առաջարկներին և ընդգծել, որ քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար չկա որևէ խոչընդոտ: Այս տարի լրանում է Հնդկաստանի անկախության 75-ամյակը. այդ համատեքստում Վինայ Սահասրաբուդհեն Հայաստանի 75 դպրոցի Հնդկաստանի մասին պատմող հայերեն 75 գիրք նվիրելու ցանկություն է հայտնել: Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահի խոսքերով՝ համատեղ կրթամշակութային ծրագրեր կարելի է կազմակերպել նաև անկախության 75-ամյակի շրջանակում: Բարեկամ երկրներում միմյանց պատմությունն առավել մանրամասն ծանոթանալու նպատակով՝ Վինայ Սահասրաբուդհեն առաջարկել է դիտարկել նաև Հնդկաստանի անկախության մասին պատմող հայերեն և հայկական կողմի նախընտրած թեմայով հնդկերեն գրքերի տպագրություն: Կողմերը դիտարկել են նաև ուսուցիչների շրջանում փոխանակման ծրագրերի, փոխադարձ այցերի հնարավորությունները:
Արձագանքելով Վինայ Սահասրաբուդհեին՝ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խմբեր նշված գաղափարները կյանքի կոչելու և առավել գործնական քայլերի անցնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել նաև Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ ընդգծելով այս հարցում միջազգային հանրության արձագանքի կարևորությունը:
«Լիահույս եմ, որ մեր բարեկամական և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, և մենք միասին կկարողանանք հասնել շոշափելի արդյունքների, իսկ համագործակցությունը կբարձրացնենք որակապես նոր մակարդակի»,- եզրափակել է Վահրամ Դումանյանը:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...