10:44 15.08.2021
Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։
Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 12-13 հա բուսածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։
Ժամը 22:15-ին մթության և եղանակային պայմանների վատթարացման պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն․ հրդեհի ակտիվ օջախներ չկան։
11:40 02.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ: ...
11:26 02.02.2025
Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմՄեքսիկան կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին մաքսային և ոչ մաքսային միջոցներով, սակայն բաց է մնում երկխոսության համար և հրավիրում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին իրականացնել պլան Բ, որը ներառում է մաքսային և ոչ մաքսային միջոցառումներ՝ Մեքսիկայի շահերը պաշտպանելու համար»,- […] ...
11:10 02.02.2025
Կալիֆոռնիայի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան տուժածներԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կոնտրա Կոստա շրջանի Մարտինես քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, առնվազն վեց մարդ տուժել է, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահական մարմիններին։ «Բնակիչներին խորհուրդ է տրվել զբաղեցնել մոտակա ապաստարանները. վեց աշխատակից տուժել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Martinez Refining Company գործարանում։ Վեց տուժածից չորսին […] ...
10:57 02.02.2025
Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Փաստաթուղթը նախատեսում է Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման համար սահմանել 25% մաքսատուրք, իսկ Չինաստանից՝ 10%: ...
10:43 02.02.2025
Պաղեստինի նախագահը հայտարարել է Գազայի հատվածը վերականգնելու համար դաշնակից երկրների հետ աշխատելու պատրաստակամության մասինՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որտեղ վերահաստատել է իր հանձնառությունը՝ աշխատելու բարեկամ երկրների հետ՝ արագացնելու Գազայի հատվածի վերականգնումը, որը զգալի ավերածություններ է կրել Իսրայելի ռազմական գործողության հետևանքով: Ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, «նախագահ Աբասը վերահաստատել է իր հանձնառությունը դաշնակից և բարեկամ երկրների հետ աշխատելու՝ արագացնելու Գազայի […] ...
10:26 02.02.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՀունվարի 31-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Բյուրեղավան, Ծաղկաձոր, Ապարան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, Ձորաղբյուր, Աշոցք և Հանքավան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...