BBC. Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+9.29 oC

BBC. Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո

13:07 05.02.2018

BBC-ի թուրքական ծառայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վատիկան կատարելիք այցին ընդառաջ հրապարակած հոդվածում անդրադարձել է 2 պետության հարաբերությունների վերջին տարիների զարգացմանը, տեղեկացնում է ermenihaber.am-ը:
 
Հոդվածում թուրք հեղինակը հիշեցրել է, որ  Վատիկանի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամի պատճառ էին դարձել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի՝ կազմակերպած պատարագն ու դրանից հետո արած հայտարարությունները:
«2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ խոսվեց Հայոց ցեղասպանության մասին: Ֆրանցիսկոս պապը ելույթում, հղում անելով 2001 թվականին Հովհաննես Պղոս 2-րդ պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ցեղասպանության վերաբերյալ ստորագրած ընդհանուր հառչակագրին, Հայոց ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այս ելույթից հետո Անկարան հետ կանչեց Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըին»,-հիշեցրել է հոդվածագիրը:
Հեղինակը նաև հիշեցրել է Էրդողանի կոշտ արձագանքը Պապի ելույթին, որում Թուրքիայի նախագահը կրկնել էր արխիվները բացելու ու պամաբանների հանձնաժողով ստեղծելու իր մշտական «առաջարկը» և քննադատել Պապին՝ իր բնորոշմամբ պատմական հարցը քաղաքական դաշտ բերելու և սխալ հայտարարություններ անելու համար:
 
«Այս դեպքերից հետո Թուրքիան 10 ամիս շարունակ Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահում էր գործերի հավատարմատարի մակարդակով: Միայն 2016-ի փետրվարին երկկող պայմանավորվածությունների շնորհիվ Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան:
Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները կրկին բնականոն հունի մեջ մտան:
 
Թուրքիայի դեսպանի վերադարձից մի քանի ամիս հետո 2016-ի հունիսին Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց ցեղասպանություն բնութագրումը: Էրդողանը Վատիկանի ու ԵՄ առաջնորդների հասցեին քննադատական հայտարարությամբ հանդես եկավ 2017-ի մարտին, երբ Հռոմի պայմանագրի 60-ամյակի առիթով Իտալիա ժամանած ԵՄ երկրների ղեկավարները հանդիպում ունեցան Պապի հետ: «Ինչու՞ են Վատիկանում հավաքվել: Պապը երբվանի՞ց է դարձել Եվրամիության անդամ: Խաչակրաց դաշինքը վերջապես ցույց տվեց իրեն»,-ասել էր Էրդողանը:
Թուրքիայի ու Վատիկանների դիրքորոշումների համընկան Մյանմարի Ռոհինգյա կոտորածների հարցում: Ֆրանցիսկոս Պապը բազմիցս խոսեց 2017-ին Մյանմաում տեղի ունեցած կոտորածների մասին՝ այնտեղի մուսուլմաններին «եղբայրներ» անվանելով: Պապը նույնիսկ այցելեց Մյանմա ու Բանգլադեշ, որտեղ հանդիպեց բռնությունների ենթարկված մուսուլմանների հետ:  Նախօրեին իտալալան «La Stampa» թերթին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանցիսկոս պապի սրտացավ վերաբերմունքը դեպի Ռոհինգյա մուսուլմանները պետք է աշխարհի համար օրինակ լինի»- ասվում է հոդվածում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP