ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ծննդավայր Գյումրիում հուշատուն-ցուցասրահ կունենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ծննդավայր Գյումրիում հուշատուն-ցուցասրահ կունենա

20:21 12.08.2021

Լենինականում ծնված, ուսում ստացած, բայց ստեղծագործական ամբողջ կյանքը Մոսկվայում անցկացրած քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ՌԴ ժողովրդական նկարիչ է, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ավելի ուշ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ։ Հայրենի քաղաքից հեռու, բայց հայրենի քաղաքի համար քանդակների լավագույն գործերն է արել, իսկ դրանք Գյումրիի կենտրոնական հատվածներում են տեղադրված։ Ամենահայտնին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է։

Այն քանդակագործը նվիրել է  քաղաքին՝ 88-ի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ։ «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի բացման արարողությանը հեղինակը ներկա էր։ Մոսկվայում է քանդակել,  հետո  տեղափոխել Գյումրի։ Արվեստագետի Գյումրի գալու առիթները գրեթե միշտ  եղել են քաղաքին նվիրած քանդակների տեղափոխումը։

Ֆրիդ Սողոյանի ստեղծագործական ոճն ու մտածողությունը միշտ տարբեր են եղել, դիմանկարներն ավելի կենդանի ու իրական։ Նման ոճի մեջ Մոսկվայում ծնված, բայց Գյումրիի համար արված քանդակներից մեկը «Դուդուկահարի» արձանն է, որում ամփոփված է մշակույթով ապրող գյումրեցու ընտանիքը։

Բագրատունյաց պուրակում տեղադրված «Վերածնունդ» հուշարձանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրն է բացվել՝ 2015 թվականին։ Այն հեղինակի վերջին գործն է հայրենի քաղաքի համար։ Քանդակագործի աշխատանքները տարբեր երկներում են, ՌԴ մի քանի քաղաքներում։ Մոսկվայի իր արվեստանոցում եղած հարյուրավոր քանդակների մի մասը շուտով հնարավոր կլինի տեսնել Գյումրիում։ Այդպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել քանդակագործի որդիները՝ Վահե և Միքայել Սողոյանները։ Քաղաքային գրադարանի, Համբարձումյան 35 հասցեի նախկին շենքը, քանդակագործի հուշատուն-ցուցասրահ հիմնելու նպատակով հատկացվել է Սողոյան որդիներին։

Շենքում  հիմա կոսմետիկ նորոգումներ են։ Մինչ այս քաղաքային գրադարանն էր, իսկ ավելի շուտ ու մինչև 88 թվականը գործել է որպես մանկապարտեզ։ Երկրաշարժից հետո մի մասը բնակեցվել էր։ Շենքում հաճախակի քարաթափումներ էին, տանիքի փլուզումներ, կառույցն ավելի շատ վնասվել է խոնավությունից։

Կոսմետիկ նորոգումները շինարարը կավարտի մեկ ամսից։ Աշխատանքների ավարտից է կախված քանդակագործի աշխատանքների տեղափոխումը Գյումրի, որը իրականացնելու են որդիները։ Հոր կյանքի վերջին տարիների երկու տասնյակից  ավելի լավագույն գործերը, որոնք նվեր կլինեն այս քաղաքին, մշտական ցուցադրության կներկայացվեն հուշատուն-ցուցասրահում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP