COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+3.09 oC

COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները

13:58 11.08.2021

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է:

Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ:

Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը:

Հղիությունը պատվաստման հակացուցում չէ. հղիները ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում: Խորհուրդ չի տրվում հետաձգել հղիության պլանավորումը կամ էլ պատվաստման պատճառով ընդհատել հղիությունը: Եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ:

Նախազգուշական միջոցառումներ են`

վարակիչ կամ սոմատիկ հիվանդության դեպքում անձը պատվաստվում է առողջացումից անմիջապես հետո
քրոնիկ հիվանդության դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պատվաստումը կատարել պահպանողական թերապիայի ներքո
հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում:
Հիշեցում. Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացն, այդ թվում` պատվաստումների հակացուցումները, կանոնակարգվում և վարվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ N3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-Ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N21-Ն հրամանի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

10:29 26.11.2024

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է. հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում կլինեն […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

10:23 26.11.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

10:18 26.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:   ...

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

10:00 26.11.2024

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները

09:58 26.11.2024

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, […] ...

Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ Bloomberg

09:55 26.11.2024

Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ Bloomberg

Մի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […] ...

BACK_TO_TOP