19:47 11.08.2021
Աշոցքի և Ամասիայի ցանքատարածքներում աշնանացան ցորենի բերքահավաք է: Շիրակի մարզի ցածրադիր գոտիներում բերքահավաքի այս տարվա ցուցանիշները գոհացնող չեն, հույսը բարձրադիր հողերից ստացած բերքն է։ Երաշտային պայմանները Աշոցքի բերքառատ հողերի վրա ևս ազդեցություն ունեցել են:
Կոմբայնը քաղում է, հողօգտագործողը բերքի որակն է տեղում ստուգում։ Հողատերը իր ցանքատարածքի այս տարվա բերքի քանակից է դժգոհ, բայց ոչ որակից։ Ամեն տարի իր հողից ստացած ցորենը և՛ սերմացու է պահել, և՛ վաճառել է։ Այս տարի ստացել է այնքան, որ կբավարարի միայն սերմացուի։ Այս տարի մեկ հեկտարից 2 տոննա ցորեն է ստացել, այնինչ անցած տարվա հացքաղին նույն դաշտից 4 տոննա է տարել։
«Աշոցքում ամեն տարի օգոստոսի 15-ից է սկսվել բերքահավաքը։ Հիմա բերքը հասել է ու պիտի քաղել, հակառակ դեպքում կարող է թափվել, հիմա էլ վախենում ենք հանկարծ կարկուտ չտեղա։ Ցորենի բերքն ամեն տարի եղել է մինչև 40 ցենտներ, հիմա հազիվ 25 ցենտներ ենք հավաքում մեկ հեկտարից, ավելին չկա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Աշոցքի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սերգեյ Սողոյանը։
Ընդհանուր առմամբ՝ միջին բերքատվություն մարզի բարձրադիր գոտիների հողերն ապահովում են։ Աշոցքի 11 բնակավայրերում 7000 հա վարելահողերից 600 հա հացահատիկ, 2500 անասնակեր է մշակվում ամեն տարի։ Մինչև ամսվա վերջ ցորենի բերքի արդյունքներն ավելի հստակ կլինեն, իսկ մնացած հացահատիկային մշակաբույսերի քաղն ավելի ուշ կսկսեն։
Գյուղատնտեսները հույս ունեն, որ մարզի ցածրադիր գոտիների նվազ բերքը կլրացնեն Աշոցքի ու Ամասիայի ակնկալվող ցուցանիշի հաշվին, ինչը չի ստացվի անասնակերի դեպքում։ Դաշտերի մի մասն հնձել են, մնացածում հողագործները չեն պատրաստվում խոտհունձ անել, նվազ աճի պատճառով կոմբայնով հնարավոր չէ խոտքաղ անել։
Օգոստոսի վերջին գյուղատնտեսության վարչությունը կամփոփի մարզում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներից և խոտհարքներից ստացած բերքի ցուցանիշները։ Երաշտային պայմաններից տուժած հողատարածքները մոտ 3000-4000 հեկտար են կազմում։ Չորային եղանակներից բացի, այս տարի մարզի տասնյակ համայնքների հողերի բերքը վնասվել է ոռոգման ջրի բացակայության պատճառով։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...